f

Անկախ

Ամեն ինչ անելու ենք, որ Թուրքիան որեւէ ձեւով ներգրավվածություն չունենա ԵԱՀԿ Մինսկի խմբում. Տարոն Սիմոնյան


Եթե մի տարածաշրջանում արդեն ահաբեկչական խմբավորումներն են սկսում հարցեր լուծել, ապա մյուս երկրների համար պրոբլեմ է առաջանալու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Տարոն Սիմոյանը հույս հայտնեց, որ իրենց գործընկերների կոչերն ու քննադատությունները կհասնեն Արդբեջանին. «Եթե Ադրբեջանի արկածախնդրությունը շարունակվեց, դրա հետեւանքներն արդեն ավելի մեծ տարածաշրջանի շրջանակներում առաջացող հետեւանքների են տանելու, ինչը ոչ մեկի համար ընդունելի չի։ Եթե մի տարածաշրջանում արդեն ահաբեկչական խմբավորումներն են սկսում հարցեր լուծել, ապա մյուս երկրների համար պրոբլեմ է առաջանալու»։

Հարցին՝ կա՞ գործիքակազմ, որով Թուրքիային եւ Ադրբեջանին կարող են զսպել, պատգամավորն ասաց. «Ունենք պրակտիկա, որ նախկինում կայացված ՄԻԵԴ-ի որոշումներն Ադրբեջանը մինչեւ այսօր չի կատարել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է դիմենք այդ կառույցներին»։

Հարցին՝ արդյոք իրավիճակը զսպելու համար նշված քայլերը բավարա՞ր են, պատգամավորն ասաց. «Մեր գործը նրանում է, որ ամբողջ փաստահավաք նյութերը հավաքենք եւ մեր միջազգային գործընկերներին ներկայացնենք, խնդրենք, պարտադրենք, որպեսզի նրանք արձագանքեն։ Դժավարում եմ ասել, թե որքանով է այն զսպելու Ադրբեջանին։ Այդ գործողություններով փորձելու ենք զսպել եւ՛ Թուրքիային եւ՛ Ադրբեջանին, սակայն առաջնային զսպող գործոնը մեր Զինված ուժերն են։ Այսինքն՝ սպասել, որ ՄԻԵԴ-ի որոշումը Թուրքիան եւ Ադրբեջանը հնազանդ կկատարեն, ես այդքան էլ միամիտ չեմ։ Այսօր էլ Արդբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումների կեսից ավելին, որն իր դեմ կայացվել են»։

Նա նշեց, որ ռազմական գործողությունների թատերաբեմում ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ  են արվում, որպեսզի կողմերը զոհվածներին վերցնեն տարածքներից. «Բայց չեմ կարող ասել, թե այս «հրադադարը» ուղղվա՞ծ է այդ գործողություններին, թե՞ թշնամին իր ռազմական վերադասավորումն է իրականացնում։ Ամեն դեպքում մենք էլ ժամանակ ունենք ինքներս վերադասավորվելու»։

Պատգամավորն ասաց, որ հակառակորդն առաջնագիծ է բերում հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որը, ըստ պատգամավորի, թշնամական վերաբերմունք է սեփական քաղաքացիների նկատմամբ. «Այդ ազգերն արդեն իսկ իրենք իրենց հարցը սկսել են բարձրաձայնել։ Բաքվի փողոցներից բռնում են քաղաքացիներին եւ ծեծելով բերում սահման, որին հանրությունը բուռն արձագանք է տալիս եւ բողոքի ցույցեր են կազմակերպվում։ Թե՛ ազգային փոքրամասնությունները, թե՛ Ադրբեջանի հասարակ քաղաքացիները կգիտակցեն, որ իրենք իրենց կյանքը չպիտի զոհաբերեն հանուն ինչ-որ ընտանիքի իշխանության ընդարձակման»։

Անդրադառնալով Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու պահանջին՝ պատգամավորն ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդական, հաշտարարական առաքելություն իրականացնող խումբ է, որն ունի կոնկրետ գործունեության ուղղություն. Հաշտության բերել 2 կողմերին։ Եթե ինչ-որ պետություն այդ հաշտարարական պրոցեսի ընթացքում կողմերից մեկին ակնհայտորեն աջակություն է ցուցաբերում արդեն զենքով ու ֆիզիկական ուժով, ապա այստեղ խոսք չի կարող գնալ նրա անաչառության մասին։ Հետեւաբար այդ պետությունն այդ ֆորմատով չի կարող համագործակցել որեւէ կողմի հետ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դեմ մնալ սրան։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ Թուրքիան որեւէ ձեւով ներգրավվածություն չունենա ԵԱՀԿ Մինսկի խմբում»։

Պատգամավորը նշեց որ իրավիճակը գնալով փոխվում է եւ միջազգային հանրությունը, կազմակերպություններն արդեն տեսնում են, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում. «Եթե սկզբի օրերին թերահավատորեն էին վերաբերում, հիմա արդեն իրենց առաջ դրվում են փաստեր, եւ նրանք այլ տարբերակ չունեն, քան գիտակցեն՝ ինչ է տեղի ունենում։ Կամաց-կամաց դուք ականատես կլինեք նաեւ դատապարտող հայտարարությունների՝ մեծաքանակ բովանդակությամբ»։

Տարոն Սիմոնյան Լուսավոր Հայաստան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին