f

Անկախ

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար. Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանին


Ուկրաինան ցավում է, որ Ղարաբաղում կրկին պատերազմ է բռնկվել, մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ, ընդ որում, սկզբունքայնորեն աջակցում ենք ցանկացած երկրի, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որոնց արտադրությանը մասնակցում է ուկրաինական ընկերությունը, Կուլեբան ասել է, որ Ուկրաինան եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, եւ երկկողմ համագործակցությունը շատ օգտակար է երկու կողմի համար էլ:

«Որպես երկիր, որը ռազմական հակամարտության արդյունքում ունի օկուպացված տարածքներ, մենք կողմ ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը, եւ կարեւոր չէ, թե դա Հայաստանն է, Ադրբեջանը կամ այլ երկիր: Ուկրաինան այդ առումով միշտ աջակցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը՝ Ուկրաինային, այստեղ ասելիք անգամ չկա»,-ասել է Կուլեբան:            

Ուկրաինական Motor Sich ընկերությունը շարժիչներ է արտադրում թուրքական «Բայրաքթար Ակընժը» հարվածային ԱԹՍ-ների համար, որոնք շուտով կարող են հայտնվել թուրքական բանակում եւ միջազգային շուկայում:

Փորձագետների գնահատմամբ՝ Ղարաբաղում ադրբեջանական բանակը զանգվածաբար կիրառում է այլ մոդիֆիկացիայի «Բայրաքթար» ԱԹՍ-ներ:

Այդ ԱԹՍ-ներում կիրառվում է նաեւ կանադական սարքավորում: Երկուշաբթի Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ հրահանգել է հետաքննություն անցկացնել, եւ քանի դեռ այն չի ավարտվել, չի կարող դադարեցնել Թուրքիա համապատասխան տեխնոլոգիաների եւ սարքավորումների արտահանումը:

Հարցին, թե ինչ է լինելու այդ ոլորտում Ուկրաինայի եւ Թուրքիայի համագործակցության հետ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է, որ Ուկրաինան մտադիր է ակտիվ զարգացնալ այդ համագործակցությունը:               

Նրա խոսքով՝ Ուկրաինան, ինչպես եւ Ռուսաստանը, զենք է վաճառել եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Հայաստանին: Կուլեբան այդ առումով նկատել է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը զենքի էմբարգոյի տակ չեն գտնվում եւ զենք գնելու իրավունք ունեն, իսկ Ուկրաինան այն վաճառում է՝ չխախտելով միջազգային որեւէ նորմ:

Կուլեբան նաեւ ասել է, որ Ուկրաինան պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդ լինել, եթե կողմերն այդ խնդրանքով դիմեն:

«Դրա համար պետք է հարցում լինի, որին պետք է պատասխանել: Այդ պատճառով մենք այժմ հետեւում ենք հակամարտությանը, հուսով ենք, որ այն կդադարի, եւ զոհերի թիվը նվազագույն կլինի»,-հավելել է ուկրաինացի նախարարը:    

Ուկրաինա

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին