Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, նշվում է հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ:
«Այցի ընթացքում նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը»,- ասվում է հաղորդագրությունում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ «ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքերի փոխանակում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ»: