f

Անկախ

ԱՄՆ քաղաքական գործիչները կոչ են արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ


ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում մեկ տասնյակից ավելի պետական, դաշնային և քաղաքային պաշտոնյաներ նախօրեին հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսը, Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը, քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը և այլ գործիչներ կոչ են արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան կասեցնելու ուղղությամբ և դատապարտել հակամարտությունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը։

«Մենք ուղերձ ունենք Թուրքիայի և Էրդողանի համար. դուք ՆԱՏՕ-ի անդամ եք ։ Սկսե՛ք գործել որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ մենք ուղերձ ունենք Ադրբեջանին. դադարեցրե՛ք մարտական գործողությունները, այլապես հետևանքներ կլինեն»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը «Հայաստանի հետ համերաշխության դրսևորում» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ամերիկացիները երբեք չպետք է հաշտվեն քաղաքացիական օբյեկտների վրա կասետային ռումբերի կիրառման և այլ ռազմական հանցագործությունների հետ։ Ամերիկացիները երբեք չպետք է հաշտվեն աշխարհի այդ հատվածում ֆաշիստական թուրքական էքսպանսիոնիզմի հետ», - հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:

Ի նշան Լոս Անջելեսի հայ համայնքի հետ համերաշխության՝ մամուլի ասուլիսին առցանց մասնակցել  է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։

«Մեր հայ եղբայրների և քույրերի համար ոչինչ չի կարող թեթևացնել այն ցավն ու անհանգստությունը, որ զգում են հենց հիմա: Արցախի քաղաքներ և համայնքներ ներխուժման ընթացքում կատարվել են անհարկի բռնության և անմեղ ընտանիքների վրա անհիմն հարձակումների ակտեր»,- ասել է նա։

Քաղաքապետը հայտարարել է, որ Լոս Անջելեսը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները միջազգային երկխոսությանն աջակցելու համար` Թրամփի վարչակազմին կոչ անելով դիվանագիտական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու  և Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար։

ԱՄՆ Արցախի Հանրապետություն

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին