f

Անկախ

Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները


Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստման համակարգի սկզբունքային նոր մոտեցում ցուցաբերել:

Ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի հաստատած ժամանակացույցով: Գործընթացը զգալի չափով թվայնացվելու է՝ կրճատելով ժամանակն ու վարչարարությունը։ Մասնավորապես, ատեստավորման և վերապատրաստման ենթակա ուսուցիչների մասին ուսումնական հաստատությունների տնօրենները նշում են անելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ներբեռնելով նաև անհրաժեշտ տվյալները։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում լրացրած տվյալների հիման վրա նախարարությունը ինքնաշխատ կերպով կձևավորի ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները:

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները, որոնք մշակում են համապատասխան մոդուլներ՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Ուսուցիչը նախարարության հրապարակած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ընտրում է իր ցանկացած ընկերությունը, որի ծառայության դիմաց վճարում է դպրոցը՝ դրա համար հատկացվող միջոցներից:

Գործընթացի էական փոփոխությունն է, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորելու է նաև դասընթացներ, այդ թվում՝ առցանց: Ուսուցիչները կարող են ընտրել ինչպես երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկի վերապատրաստումը, այնպես էլ երաշխավորված դասընթացներ։ Ընդ որում, հաշվի կառնվեն նաև ուսուցիչների՝ նախորդ տարիներին արդեն իսկ անցած վերապատրաստումները։ Այդ տեղեկատվության հիման վրա ուսուցիչները կստանան համապատասխան կրեդիտներ և հնարավորություն կունենան բաց թողնել վերապատրաստման տվյալ բաղադրիչը՝ կրճատելով դրա վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։

Վերապատրաստման ավարտից հետո ուսուցչին տրվում է վկայական, որտեղ նշվում է դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների մասին։ Վերապատրաստման ծրագրի բաղադրիչ են համարվում ՏՀՏ գործիքների և նոր մեթոդների կիրառումը: Վերապատրաստման մասնակից ուսուցիչները ներկայացնում են ավարտական հետազոտական աշխատանքներ: Վերապատրաստող կազմակերպությունը հաստատում է դրանցում ակադեմիական ազնվությունը և գրագողության բացակայությունը, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/):

Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած և սահմանված նվազագույն կրեդիտները հավաքած ուսուցչին դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որը վավեր է ինչպես նույն դպրոցում, այնպես էլ աշխատանքի վայրը փոխելու դեպքում` այլ դպրոցում:

ՀՀ ԿԳՄՍ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին