f

Անկախ

Լուրեր են տարածում, որ Ալիևն ու Էրդողանը Պուտինի հետ համաձայնեցրել են, նա չի խառնվելու հայերի կողմից մինչև հոկտեմբերի 5֊ը


Ադրբեջանում զարգացող իրավիճակը վերլուծության կարիք ունի։ Արդեն գրել եմ, որ զորահավաքի հետ կապված ռազմաճակատում մեծ կորուստների համատեքստում լուրջ լարվածության աճ է նկատվում բոլոր էթնոտարածքներում անխտիր՝ որոշ շրջաններում բացահայտ բախումներով ուժայինների հետ։ Հոկտեմբերի 1֊ի գիշերը, լույս 2֊ի Լենքորանի ոստիկանության շենքի մոտ ինքնաբուխ միտինգ է եղել, երբ հրապարակվել են 40 զոհված թալիշների մասին տվյալները։ Ռազմաճակատում թշնամու կորուստները պատկերացնել միայն կարելի է։ Առաջին երկու օրերին երկրում թաղումների մասով արգելք կարծես չկար, որոշակի առումով իշխանությունը նույնիսկ շահագրգռված էր կորուստները չթացքնելու հարցում, բայց արդեն երկու օր է արգելում են ցերեկային թաղումները։ Սա լրացուցիչ դժգոհության և բախումների առիթ է դառնում։ Մարդիկ բողոքում են՝ գիշերային թաղումները իսլամական նորմերի դեմ են։ Պատկերացրեք միայն, ծնողին թույլ չեն տալիս կռվի դաշտում զոհված իր զավակին թաղել ու սգալ կրոնի և ավանդսւյթի ուժով, ստիպում են թաղել որպես գողի, ավազակի՝ գիշերով, սա դժգոհության բովանդակությունն է։ Լարվածության աճի շերտերը շատ են։ Այս ֆոնին խստացվել են զորահավաքի մեթոդները։ Երեկվանից զանգվածաբար ծանուցումներ են բաժանվում զորակոչից խուսափողների նկատմամբ քրեական հետապնդման մասին։ Որոշ տեղեկություններով 24 ժամում չներկայանալու պարագայում զորակոչից խուսափողի նկատմամբ որպես դասալիքի հայտարարվելու է հետախուզում։ Որոշ տեղեկություններով արդեն հետախուզում է հայտարարվում ոչ միայն երկրի ներսում։ Զուգահեռաբար, ամենուրեք տարածվում են լուրեր, որ մինչև հոկտեմբերի 5֊ը ժամանակ ունեն գրավելու ու հետ բերելու իրենց հողերը, նշում են Քարվաճառի/Քելբաջարի շրջանի ու Բերձորի/Լաչինի շրջանի մի մասի մասին, արդեն գրել էի։ Այստեղ կարևոր լրացում կա, լուրեր են տարածում, որ Ալիևն ու Էրդողանը Պուտինի հետ համաձայնեցրել են, նա չի խառնվելու հայերի կողմից մինչև հոկտեմբերի 5֊ը, զսպելու է Հայաստանին, որ որևէ քայլ չանի ճանաչման ու անմիջականորեն Հայաստանի բանակով ներգրավման։ Ժողովրդին համոզում են, որ հոկտեմբերի 5֊ին Քելբաջարի ու Լաչինի գրավումից հետո զինադադար է լինելու։ Չեմ կարողանում պատկերացնել՝ ի՞նչ են անելու սրանք, երբ ամսի 5֊ին գրաված չլինեն նշված տարածքները, որովհետև այդ ժամկետը կարող է մեկնակետ դառնալ երկրի ներսում ապստամբական շարժման։ Հատուկ ուզում եմ ընդգծել, ոի նախորդող ամիսներին ալիևյան ռեժիմը մեթոդաբար և ամենակոշտ մեթոդներով չեզոքացրել է իր բոլոր ընդդիմախոսներին էթնոտարածքներում։ Սա ընդհանուր դրությունը այս ժամի դրությամբ, որի համայնապատկերի ֆոնին հետաքրքիր զարգացումներ են երկրի ռազմաքաղաքական կառավարման համակարգում։ Այնտեղ էլ են դիտարկվում արդեն բացահայտ դարձող կոնֆլիկտներ, որ կներկայացնեմ նոր գրառումով։ Ներսից են քանդվելու, հաղթելու ենք։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Արցախ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին