РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետոթյան ժողովրդական ոստիկանության վարչությունը հաղորդել է, որ Կիևը մտադիր է մարդասիրական օգնության քողի տակ հակատանկային հրթիռային համակարգերի խմբաքանակ ուղարկել Բաքու։ Գրում է Gazeta.ru-ն;
«Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի դեմ ագրեսիայի մեջ Ադրբեջանին սատարելու խոսքից անցել է գործողությունների: Ըստ ստացված տեղեկատվության՝ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հավանություն է տվել «Ստուգնա Պ» հակատանկային հրթիռային համակարգերԻ խմբաքանակի առաքմանը և մի խումբ հրահանգիչների Ադրբեջան ուղարկելուն, որոնք ստիպված կլինեն զինծառայողներ պատրաստել», - նշել են գերատեսչությունում:
Ըստ հանրապետության տեղեկատվության՝ Բաքու կուղարկվեն 54 հակատանկային հրթիռային համակարգեր և 324 հրթիռներ:
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն ասել էր, որ Ուկրաինան անպայման օգնություն կտրամադրի Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական օգնություն, եթե պահանջվի: Իր հերթին, հանրապետության ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը արձագանքել էր պատգամավորի հայտարարությանն՝ ասելով, որ Ուկրաինան չի օգնի հակամարտության կողմերից որևէ մեկին: