ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում ամեն շաբաթ գրանցվում է կորոնավիրուսային վարակի մոտավորապես 2 միլիոն նոր դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
«Ամեն շաբաթ ավելանում է մոտ երկու միլիոն դեպք: Ինչպես գիտեք, այս շաբաթ աշխարհը գերազանցեց մեկ միլիոն մահվան դեպքերի ողբերգական ցուցանիշը», - նշվել է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 34 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 24 միլիոն մարդ, իսկ ավելի քան 1 միլիոն հիվանդ մահացել է: