Հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն իստագրամի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Հայտնի մարզիկը վստահ է, որ Հայաստանն առաջինը ռազմական գործողություններ չի սկսել:
«Սարսափելի տագնապով եմ հետևում Հայաստանից եկող լուրերին: Չնայած այն փաստին, որ ես ծնվել եմ Ռուսաստանում, ես միշտ ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ:
Մինչև հոգուս խորքը ցավ եմ զգում՝ նայելով, թե ինչ է կատարվում երկրում, որը ես շատ եմ սիրում: Հայերը չեն սկսել և չեն ցանկանում այս պատերազմը: Խաղաղ անմեղ մարդիկ և նույնիսկ երեխաներ են մահանում: Դադարեցրեք պատերազմը: Հայերը դեմ են պատերազմին, հայերը կողմ են խաղաղությանը », - նշել է Խաչանովը: