360 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը կորոնավիրուսով են վարակվել: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես և առաջին տիկինը COVID-19 թեսթի դրական արդյունք ենք ստացել: Անմիջապես կարանտինի ենք անցնում և սկսում վերականգնման գործընթացը: Մենք դրա միջով միասին կանցնենք », - հայտնել է ամերիկացի առաջնորդը:
Ամերիկայի նախագահի անձնական բժիշկը հայտնել է, որ զույգն իրեն լավ է զգում:
Ավելի վաղ կորոնավիրուսային վարակ հայտնաբերվել էր պետության ղեկավարի օգնական Հոուփ Հիքսի մոտ: Դրանից անմիջապես հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ինքն ու կինը COVID-19-ի թեսթ են հանձնել:
Հիքսը Թրամփին վերջերս Քլիվլենդ կատարած ուղևորության ժամանակ էր ուղեկցել, որտեղ տեղի էին ունեցել նախագահի թեկնածուի առաջին բանավեճերը: Բացի այդ, խորհրդականը քաղաքական գործչի կողքին էր գտնվել նաև չորեքշաբթի օրը Մինեսոտայում կայացած հանրահավաքի շրջանակներում:
Սպիտակ տանն ավելի վաղ ևս արդեն մի քանի անգամ COVID-19- ի դեպքեր էին արձանագրվել: