ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից`անդրադառնալով սոցցանցերում տարածված տեղեկություններին` Աբովյան քաղաքում եւ Երեւանի հյուսիսային հատվածներում լսվող «պայթյունների» ձայների մասին:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է իր ֆեյսբուքյան էջում. «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»: