Իրանական Anaj լրատվական գործակալությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին Խոդաֆարինի շրջանի Փարվիզհանլու գյուղի տարածքում երեք արկ է ընկել:
Դրա հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ երեխա, որն արդեն հոսպիտալացվել է: Բացի այդ, վնասվել է վեց տուն: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են գործակալության ինստագրամյան էջում:
Մինչդեռ geopolitics.news-ի տվյալներով՝ Իրանի՝ Ադրբեջանի հետ սահմանից դեպի հարավ ընկած Արդեբիլ նահանգում երկրի օդային պաշտպանության ուժերն օտար անօդաչու թռչող սարք են խոցել, քանի որ այն հատել էր Իրանի օդային սահմանը:
Իսկ նախքան այս Իրանի օդային պաշտպանության ուժերն անօդաչու են խոցել Արևելյան Ադրբեջան նահանգի Մալեկան քաղաքի երկնքում:
Թեև Իրանը որևէ երկրի չի մեղադրել օդային սահմանի խախտումների համար, այնուամենայնիվ, սարքերի խոցումը վկայում է, որ Թեհրանը չի հանդուրժի նման պահվածք:
https://twitter.com/i/status/1311292552029577217