f

Անկախ

«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի շուրջ այսօրվանից նոր գործընթաց է սկսվում


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր գործընթաց է սկսվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հետ կապված: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն արդեն ՍԴ անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից, եւ նրա տեղը թափուր է մնացել:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր գործընթաց է սկսում եւ դիմելու է Վճռաբեկ դատարանի անդամներին, հետաքրքրվելու է, թե ովքեր ցանկություն ունեն առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կամ ում թեկնածությունն են տեսնում:

Այսինքն՝ այսօրվանից է գործընթացը մեկնարկում, եւ ԲԴԽ-ն պետք է հասկանա, թե դատավորներից ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնին, ովքեր ինքնաբացարկ կհայտնեն, կամ, առհասարակ, ում շանսերն են ավելի մեծ:

Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ «Դատական դեպարտամենտը պետք է կազմի եւ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»:

Եվ այս գործընթացից դուրս են մնացել Ստեփան Միքայելյանը, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Էդգար Սեդրակյանը, որի մասով չի բավականացրել միայն ստաժը, քանի որ երեք տարուց պակաս փորձառություն է ունեցել տվյալ դատարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վճռաբեկ դատարան Երվանդ Խունդկարյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախություն». Ադամ Շիֆ
Ավելին
Ավելին