f

Անկախ

Bloomberg. Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ հետեւանքներ ունի Պուտինի եւ Էրդողանի պատվախնդրության համար


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «սառեցված հակամարտությունը» սրվել է: Այն, որ շատերին Արեւմուտքում կարող է աննշան թվալ աշխարհի հեռավոր անկյունում բախումը, իրականում լուրջ հետեւանքներ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, գրում է Ջեյմս Ստավրիդիսը Bloomberg-ում:

«ՆԱՏՕ-ի աշխատանքի ընթացքում մի քանի անգամ այցելել եմ այդ 2 երկրներ: Ատելության ու անվստահության մթնոլորտ էր: Երկու երկրների պաշտպանության նախարարներն այդ ժամանակ ատում էին միմյանց, եւ չնայած նրան, որ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, կողմերից ոչ մեկ չէր ցանկանում զիջել ոչ մի դյույմ՝ ոչ ուղիղ, ոչ անուղղակի իմաստով:

ՆԱՏՕ-ում գտվելու 4 տարում ադրբեջանցիները մի շարք թույլ ռազմական հարձակումներ են իրականացրել, որոնք հայերը հեշտությամբ կանգնեցրել են: Մեր հետախույզները ցույց են տվել, որ հայերը գրեթե միշտ հաղթում են, եթե գործը հասնում է լուրջ կոնֆլիկտի: Ռուսաստանը զենք է մատակարարել երկու կողմերին, եւ իրականում ռուսները որոշակի հանգստացնող ազդեցություն են ունեցել:

Վերջին էսկալացիայում, սովորաբար, կողմերը մեղադրում են միմյանց: Հուլիսին եւս լարվածություն կար, ինչի հետեւանքով մոտ տասնյակ ադրբեջանցի սպանվեց: Այժմ կորուստները հարյուրների են հասնում: Կիրակի յուրաքանչյուր կողմ մոբիլիզացրեց զորքերն ու ռազմական դրություն հայտարարեց: Երեքշաբթի Հայաստանը հայտնեց, որ իր ինքնաթիռներից մեկը խոցվել է թուրքական F-16-ի կողմից, սակայն Թուրքիան հերքում է մեղադրանքները:

Բացակայում է որեւէ իրական առաջընթաց արտաքին երկրների կողմից: Վերջին ջանքերը գործադրվել են Մինսկի խմբի կողմից, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Վերջին բռնկման մեջ հատկապես վտանգավոր է այն, որ Թուրքիան եւ Ռուսաստանն աջակցում են տարբեր կողմերի: Թուրքիան չի սիրում հայերին եւ աջակցում է իր մուսուլման եղբայրներին Ադրբեջանում: Ռուսաստանն էլ պաշտպանության մասին պաշտոնական համաձայնագիր եւ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ:

Տարածաշրջանում այլ երկրներն են՝ մշտապես անկայուն Վրաստանն ու Ամերիկայի թշնամիներից մեկը՝ Իրանը:

Եվ այդ նավթով հարուստ Ադրբեջանը՝ 7 մլրդ բարել պաշարներով եւ բնական գազի մեծ քանակով, ունի խոցելի գազամուղներ, որոնք անցնում են Հայաստանի հետ սահմանից 10 մղոն հեռավորության վրա:          

Չնայած նրան, որ մի քանի անգամ եղել եմ այդ տարածաշրջանում, երբ լարվածությունը մեծ էր, այս անգամ վտանգ այլ կերպ եմ զգում: Առաջիկա ընտրությունները շեղում են Վաշինգտոնին: Թուրքիան եւ Ռուսաստանը գտնվում են հակառակ կողմերում (ինչպես եւ՛ Սիրիայում, եւ՛ Լիբիայում): Իսկ Եվրամիությունը կլանված է Բրեքզիթի ավարտով եւ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ Արեւելյան Միջերկրական ծովում լարվածությամբ: ՆԱՏՕ-ն, որը պահպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունները, հայտարարում է, որ «կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները, եւ որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», սակայն որեւէ կոնկրետ առաջարկ չի անում:      

Խաղաղ կարգավորման հնարավորություններն անմխիթարական են թվում։ Մինսկի խմբի նոր տարբերակը, որի մեջ կմտնի Թուրքիան, կարող է ամրապնդել գործարքի հանդեպ վստահությունը։ Պուտինը մտերիմ է երկու երկրների առաջնորդների հետ, չնայած Ռուսաստանը ավելի շատ հակված է դեպի քրիստոնեական Հայաստան։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Թուրքիան, միասին աշխատելով, կկարողանան երկու կողմերին համոզել մի կողմ դնել աղետալի ճանապարհները, որով գնում են։

Մոտեցումը կարող է սկսվել ադրբեջանցիներին հողերի խորհրդանշական վերադարձից, երկու երկրները պարտադիր հրաժարվեն հրազենի եւ պայթուցիկ նյութերի օգտագործումից (ինչպես դա արեցին Չինաստանն ու Հնդկաստանը Հիմալայներում «ստուգման գծում» ոչ մեծ հակամարտությունից հետո), եւ քայլ առ քայլ մոտեցում նոր սահմանների բացմանը։ Ընդհանուր ընկալմամբ՝ սրանից բացի, ոչ մի այլ բան չի թվում խոստումնալից։

Թոմաս դե Վաալի 2003 թվականի «Սեւ այգի» փայլուն գիրքը ներկայացնում է հակամարտության արմատները։ Նա վերջին էջերում ասում է․ «[Լեռնային Ղարաբաղի] վեճի ցանկացած արդարացի լուծում իր հետեւից կբերի երկու կողմի համար ցավոտ փոխզիջումներ, եւ այն ստիպված կլինի հավասարակշռել արմատապես հակադիր սկզբունքները»։ Ներկա պահին այդպիսի փոխզիջումները շատ ավելի քիչ հավանական են թվում, քան պոտենցիալ մեծ հետեւանքներով ոչ մեծ պատերազմը»։

Վլադիմիր Պուտին Արցախի Հանրապետություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին