Ստամբուլում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը մասնակցել է Հայաստանի 16 ներկայացուցիչ:
ՀԱՕԿ լրատվականի հաղթրդմամբ եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը ցույց է տվել 16․44 մետր արդյունք և գրավել երկրորդ տեղը։
60 մետր արագավազքում (8,15 վայրկյան) լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացնող ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:
Եռացատկի կանանց մրցաշարում Յանա Աբրահամյանը ցույց է տվել չորրորդ արդյունքը (13․06 մետր)։ Սա Հայաստանի ռեկորդ է:
Անձնական ռեկորդ է գրանցել (7.47 մետր) հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը գրավել է 5-րդ տեղը: