f

Անկախ

Ես վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձևավորվի. Ալեն Սիմոնյան


Այսօր՝ փետրվարի 17-ին, 《Իմ քայլը》 խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության  հանդիպմանը  քննարկվել են Փաշինյան-Ալիեեւ հանդիպման բովանդակությունն ու արդյունքները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի եւ ԱԺ-ի վերաբերյալ մի քանի հարցեր։ 

Հարցին՝ արդյոք իշխանությունները մտահոգվա՞ծ են, որ առայժմ «Ոչ»-ի շտաբ չի ձեւավորվել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձեւավորվի, եթե նույնիսկ չձեւավորվի, ապա որեւիցե անհանգստանալու բան չկա»։

Սիմոնյանն ասաց, որ նորմալ է վերաբերում, որ իրավապաշտպանները պատրաստվում են «ՈՉ»-ի շտաբ ձեւավորելու դիմում ներկայացնել․ «Ես նորմալ եմ վերաբերում, կարեւոր չէ, թե մարդը ում աջակիցն է. Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի թե Սերժ Սարգսյանի աջակիցն է։  Նենց չի, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը։ Անկեղծ ասած՝ շատ մեկ է լինելու, թե ով է լինելու»։

Անդրադառնալով քարոզարշավի ձեւաչափին, Ալեն Սիմոնյանն  ասաց, որ դեռեւս որոշում չկա ձեւաչափերի. «Պետք է հաշվի առնենք, որ չպետք է մարդկանց հոգնեցնենք։ Վարչապետի մասնակցությունը լինելու քարոզարշավին, նա սիրում է ժողովրդի հետ շփվել։ Մենք հաճույքով կմտնենք այս քարոզարշավի մեջ»։

Խոսելով քաղաքագետներից մեկի այն կարծիքի մասին, թե «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվել է Սուրեն Պապիկյանը, որովհետեւ նա մարզպետների եւ համայնքապետերի ունի լավ հարաբերություններ եւ կարող է նրանց ռեսուրսն օգտագործել, Սիմոնյանն ասաց. «Պապիկյանն ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլի» շտաբի պետը, եւ իր փորձը այստեղ նույնպես օգտագործվում է։ Ինչը վերաբերում է ռեսուրսներին, դա հին տրամաբանություն է, մենք երբեք չենք օգտագործել։ Անցկացված 2 մեծ ընտրությունները, մեկը Երեւանի քաղաքապետի ընտրությունը, մյուսը համապետական ԱԺ ընտրությունները կարծում եմ՝ տեղ չեն թողնում, որ պարոն Պապիկյանի պես եւ մեր թիմի պես քաղաքացիների նկատմամբ նման  մեղադրանքներ կամ կարծիքներ հնչեցնեն»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Սուրեն Պապիկյանի անցյալը փորփրելուն, Սիմոնյանն ասաց որ ինքը եւ իր թիմակիցներն ամեն բանի պատրաստ են. «Ես բոլոր այդ քայլերից տեղյակ եմ, բոլոր այն խոսակցությունները, հեռախոսների մեջ ինչ-որ տարբեր բաներ իրար ցույց տալուց, ինձ վարկաբեկելու  փորձերից, մեր մնացած թիմի անդամների հետ կապված բոլորն այդ խոսակցություններից տեղյակ եմ, կարող եմ ասել հետեւյալը, եթե ՀՀ ժողովուրդը մեզ հետ է, ապա ինչ կարեւոր է, թե ով է մեր դեմ: Մեր կարեւոր դաշնակիցը պաշտպանը ժողովուրդն է, մենք այս ամենին ժպիտով ենք վերաբերվում»։

Հայաստան Ալեն Սիմոնյան Իմ քայլը

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար
Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի
Թուրքիայի մայրաքաղաքում պահանջում են վերաբացել փակված հիվանդանոցները
Արցախում այսօր թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի
Դատաիրավական համակարգը սպասում է «միապետի» ցուցումին. Ավետիք Իշխանյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մամուլի ասուլիսը. ուղիղ
Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին
Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը
Բրջոնիին պալատական «շուտ» սարքելով՝ խախտում եք նրա իրավունքը, զբաղվելու եմ այդ տղայի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է ինտերնետային կապի համար նախատեսված երկաթե սյունը
Լրատվականին անհիմն մեղադրել են կեղծ լուր տարածելու մեջ
Ես չհասկացա, թե ինչի քաղաքապետն այդպես վրդովվեց, դուրս եկավ լայվեր արեց, էլի չհանգստացավ. Նաիրա Զոհրաբյան
Պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործին
Այն պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել, պետք է համարվեն հարգելի. Մարուքյանը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դիլիջանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
Դատախազների որոշումներով 9 մեղադրյալ ազատ է արձակվել
Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00–ը
ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Ապրիլի 7-ի առթիվ
Կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել ընթացիկ տարվա պետական բյուջեում. Ջանջուղազյան
Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել
Աշխարհի որեւէ պառլամենտում մերժված, տապալված նախագիծը երկրորդ անգամ չի բերվում. Մարուքյան
Երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը. Արփինե Հովհաննիսյան
Ավելին
Ավելին