f

Անկախ

Հայերը պետք է միավորվեն՝ Արցախի վրա Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հարձակման դեմ. Հարութ Սասունյան


«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է.

2020 թ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի և իսլամիստական ջիհադական ​​վարձկանների անմիջական մասնակցությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ։

Թուրք-ադրբեջանական կողմը հարձակվեց ոչ միայն հայկական զինված ուժերի, այլև տարբեր գյուղերի խաղաղ բնակիչների և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա։ Խիստ մտահոգիչ էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների գործունեությունը պատերազմական գոտում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած մի քանի սպառնալիքներից հետո:

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, երբ գրվում էր այս հոդվածը, մարտերը դեռ շարունակվում էին։ Հուսով ենք, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կմիջամտեն և կդադարեցնեն արյունահեղությունը: Մինչ այժմ սպանվել է 370 ադրբեջանցի զինվոր, այդ թվում ՝ փոխգնդապետ Մեհման Միրազիզը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայկական ուժերի կողմից վիրավորվել և գերեվարվել է գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը: Բացի այդ, սպանվել են 81 օտարերկրյա իսլամիստական ջիհադական ​​վարձկաններ: Զոհվել է 84 հայ զինվոր և վիրավորվել ավելի քան 100 մարդ, հիմնականում խաղաղ բնակչության շրջանում։ Թուրքիան, որն այս իսլամիստական ահաբեկիչներին մեծ թվով տեղափոխել է Ադրբեջան, խոստացել է նրանց ամսական վճարել հազարավոր դոլարներ: Ամոթալի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հսկայական զինված ուժերով չափազանց վախկոտ են իրենց սեփական զինվորներով կռվելու համար և վարձկաններ են ներկրում Հյուսիսային Սիրիայից: Հուսանք, որ այս վարձու ահաբեկիչները կարժանանան նույն ճակատագրին, ինչ աֆղան մոջահեդներն ու չեչեն վարձկանները, որոնք 1990-ականներին բերվել էին Ադրբեջան՝ հայկական ուժերի դեմ կռվելու համար: Նրանցից շատերը ոչնչացվեցին մարտադաշտում, իսկ մնացածը հեռացավ  Ադրբեջանից ՝ տեսնելով ադրբեջանցի զինվորների վախկոտ պահվածքը: Բացի այդ, հայկական ուժերը ոչնչացրել են Ադրբեջանի չորս ուղղաթիռ, 36 տանկ և զրահատեխնիկա, 27 անօդաչու թռչող սարք, ներառյալ Իսրայելից և Թուրքիայից ձեռքբերվածները:

Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտարարություններ տարածեցին՝ կոչ անելով հրադադար հաստատել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց՝ «արտաքին ուժերի մասնակցությունը բռնության սրմանը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը»: Սա անուղղակի կոչ էր Թուրքիային՝ չխառնվել Արցախյան հակամարտությանը։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է բավարարվի զուտ խոսքեր ասելով և պետք է պատժամիջոցներ կիրառի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի դեմ՝ նրանցից ոչ մեկին զենք կամ արտաքին օգնություն չտրամադրելով: Բացի այդ, տեսնում ենք նույն անիմաստ հայտարարությունը, որով հորդորում են երկու կողմերին դադարեցնել կրակը՝ չդատապարտելով հարձակումները նախաձեռնած կողմին, որը միշտ Ադրբեջանն է: Համոզված եմ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը քաջատեղյակ են, թե ովքեր են սկսել հարձակումները:

Համոզված եմ, որ հայերի մեծ մասը գիտակցում է, որ այս կրիտիկական պահին, երբ վտանգված է Հայաստանի և Արցախի բնակչության կյանքը, նրանք պետք է զերծ մնան իրենց անձնական կամ հատվածական վեճերը շարունակելուց: Ներքին տարաձայնությունների մեջ մտնելու ժամանակը չէ: Առաջնայինը ընդհանուր թշնամուն զսպելն է: Մենք բոլորս պետք է հավաքվենք Հայաստանի կառավարության շուրջ: Նմանապես, սփյուռքահայերը պետք է մի կողմ թողնեն իրենց մանր-մունր վեճերը և միավորվեն: Գիտեմ, որ ամերիկահայերից շատերը զբաղվել են ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում տարբեր թեկնածուների աջակցությամբ և Ֆեյսբուքը լի է նրանց բուռն մեկնաբանություններով: Բոլորին հորդորում եմ ընդհատել այս քաղաքական վեճերը և համախմբվել Հայաստանի ու Արցախի շուրջ: Մենք բախվում ենք շատ ավելի մեծ և հզոր թշնամիների՝ Ադրբեջանին ու Թուրքիային: Միայն մեր համախմբված ջանքերն ու խելացի մարտավարությունը կարող են պաշտպանել մեզ՝ խուսափելու ցեղասպանության կրկնությունից:

Չնայած ես ռազմական փորձագետ չեմ, սակայն որոշ ողջամիտ առաջարկներ ունեմ Հայաստանի ղեկավարներին: Սա կողմնակցական հարց չէ: Ես նույն առաջարկությունն արել եմ Հայաստանի նախորդ և ներկա կառավարություններին, ցավոք, ապարդյուն: Կցանկանայի հիշեցնել Հայաստանում գտնվող մեր քաղաքական ղեկավարներին, որ նրանք անմիջապես հայտարարեն, որ հետաձգելու են բոլոր բանակցությունները մինչև այն պահը, երբ Ադրբեջանն ու Թուրքիան դադարեցնեն կրակը Հայաստանի և Արցախի ուղղությամբ: Ինչպե՞ս կարելի է խաղաղ բանակցություններ վարել, երբ մյուս կողմը զենքը պահում է գլխիդ։ Հայաստանը պետք է հայտարարի աշխարհին, որ մենք կողմ ենք խաղաղ բանակցություններին, սակայն անընդունելի է, որ Ադրբեջանը շարունակի կրակել ենթադրյալ բանակցությունների ընթացքում։ Ի՞նչ բանակցություն կարող է լինել: Կարելի է կա՛մ կռվել, կա՛մ խոսել, բայց ոչ երկուսը միաժամանակ։ Եթե ​​բանակցություններն ընդհատվեն, Ադրբեջանը պարտվողը կլինի, քանի որ դա միակ ճանապարհն է, որով նա հույս ունի հասնել փոխզիջումների: Ադրբեջանին ձեռնտու է դադարեցնել կրակոցները և սկսել բանակցությունները: Միջազգային հանրությունը միայն Ադրբեջանին կմեղադրի խաղաղ բանակցությունները տապալելու մեջ: Նման ողջամիտ պայման չդնելով բանակցությունների համար՝ Հայաստանը փաստորեն խրախուսում է Ադրբեջանին շարունակել կրակել Հայաստանի և Արցախի ուղղությամբ ՝ խլելով բազմաթիվ հայ երիտասարդների կյանքեր: Այլևս ոչ մի բանակցություն, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել այս շարունակական գրոհները:

Իմ հաջորդ առաջարկը՝ չպետք է երբեք թշնամուն հայտնել, թե որտեղ ենք հարձակվելու կամ չենք հարձակվելու: Այն բանից հետո, երբ հուլիսին Ադրբեջանի զինված ուժերի խոսնակը սպառնաց, որ Ադրբեջանը կարող է գրոհել հայկական ատոմակայանի վրա, ես հուսախաբ եղա, լսելով Հայաստանի մի պաշտոնյայի հայտարարությունը, որ Հայաստանը երբեք չի հարձակվի Ադրբեջանի քաղաքացիական թիրախների վրա: Պետք չէր նման հայտարարություն անել: Թող թշնամին կռահի, թե ինչ եք անելու կամ չեք անելու պատերազմի դեպքում: Եթե ​​Հայաստանը կարծում էր, որ նման հայտարարություն անելով կարժանանա միջազգային հանրության գովասանքին, ապա չարաչար սխալվում է: Պատերազմը «բարի տղա» խաղալու ժամանակը չէ: Աշխարհը հարգում է միայն ուժը: Իրավունքներն ու լավ վարքը հաշվի չեն առնվում: Թող ադրբեջանցիները մտահոգվեն, որ Հայաստանը կարող է հարձակվել իրենց ամբարտակների, խողովակաշարերի, նավթահանքերի և խաղաղ բնակչության վրա: Մենք չպետք է հայտարարենք՝ կարո՞ղ ենք հարձակվել այդպիսի թիրախների վրա, թե ոչ: Այս շաբաթ Ադրբեջանը չվարանեց հարձակվել Ստեփանակերտի վրա, մենք ինչու՞ պետք է հայտարարենք, որ շահագրգռված չենք պատասխան գործողություններ անելու նմանատիպ ադրբեջանական թիրախների վրա:

Վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը «սեղանի վրա է և վերանայման կարիք ունի»: Սա ողջունելի հայտարարություն է: Անցյալ տարի Փաշինյանն արդեն հայտարարել էր Ստեփանակերտում, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Հայաստանի նախորդ կառավարությունը ևս հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ժամանակն է, որ Հայաստանը այդպիսի որոշում կայացնի, որը պատշաճ պատասխան կլինի թուրք-ադրբեջանական հարձակմանը Արցախի վրա։

Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին համախմբվել և հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել Հայրենիքն ընդդեմ իրենց թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի:

Հարութ Սասունյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին