Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:
Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:
Կեցցե ՛ մեր միասնությունը:
Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները:
(Հանդիպման տեսանյութը հասկանալի պատճառներով ներկայացնում եմ առանց ձայնի)
ԿԵՑՑԵ ԱՐՑԱԽԸ
Տեսնելով Արցախի հաղթանակած հրամանատարների հավաքը, հուզվեցի և քաջալերվեցի։ Մի կողմ թողած տարիների ընթացքում կուտակված հակասությունները, հրամանատարները միահամուռ են և վճռական Արցախը , այսինքն՝ Հայաստան աշխարհը պաշտպանելու հարցում։
Ի գիտություն, Հայաստանի Հանրապետության քաղաքական,հասարակական գործիչների, հենց սա է պետական մտածողությունը՝ հանուն պետական անվտանգության, միավորվել, որն էլ հենց հաղթանակի հիմնական, եթե ոչ՝ միակ երաշխիքն է։ Միանգամայն լուրջ եմ ասում՝ ժամանակն է, որ Արցախը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը և ռազմա-քաղաքական դաշինք կնքի ՀՀ-ի հետ.Ավետիք Իշխանյան