f

Անկախ

Տեղի ունեցածը  հանցագործություն է․ «Լազարյան ակումբի» հայտարարությունը՝  ԼՂ շուրջ  պատերազմի վերսկսման մասին  


Այսպիսով, Ադրբեջանն ու այս դեպքում նրա  թիկունքին կանգնած Թուրքիան  ընտրեցին պատերազմը, որպեսզի իրենց օգտին վճռեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Երկիրը, որին 20-րդ դարի սկզբին ամբողջ աշխարհը  մերկացրեց  իր հայ բնակչության զանգվածային ցեղասպանության իրականացման մեջ, հարյուր տարի անց մատակարարում  և քաջալերում  է նախկին միութենական հանրապետության՝   «այսպես կոչված երկրորդ հայկական պետության  հետագա  գոյությունը»  թույլ  չտալու   և  «օկուպացված  տարածքները  մաքրելու»  ձգտմանը։

Հողեր։ Նրանց  հողեր են  պետք։ Ինչպես  և 20-րդ դարում, նրանց  մարդիկ պետք չեն: Այդ պատճառով ակտիվ մարտական ​​գործողությունների հենց առաջին օրը  ռմբակոծվում են Ստեփանակերտը և Շուշին, որտեղ  ռազմաճակատի որևէ գիծ  չկա:

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը»  կատարվածը հանցագործություն է համարում։  Ինչպես և  շատերը,  հուլիսին  մեր «Պատերազմ թույլ չտալ»  հայտարարության  մեջ   https://lazarevsky.club/novosti/ne-dopustit-vojny/  մենք  նախազգուշացնում էինք   լարվածության  արատավոր  աճի  մասին, որը կարող է ամբողջ տարածաշրջանը ապոկալիպսիսի հանգեցնել։

Մենք  նման փորձ  հիշում ենք  2016թ ապրիլին:  Այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ ու  լայնամաշտաբ է: Միգուցե նաև  այն պատճառով, որ երկարաժամկետ հրադադարի ռեժիմի խախտման  նախաձեռնությունն  2016թԱդրբեջանի ղեկավարության համար անհետևանք մնաց։

Որպես պատասխանատու մարդիկ, մենք հեռու ենք հակամարտող կողմերի վարքագիծը  իդելականացնելու  ցանկությունից, սակայն ադրբեջանա-թուրքական քարոզչության  ֆեյքերը, Ադրբեջանի  զինված  ուժերի «հակահարձակման»  մասին՝ ի պատասխան Հայաստանի և Արցախի կողմից   առասպելական  «հարձակման», վիրավորում են  գիտակցությունը։

Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման ուղությամբ Ռուսաստանի և Մինսկի  խմբի մյուս  համանախագահ  երկրի ջանքերը, որոնք  ձեռնարկվում են  անհապաղ հրադադարի համար։

Ռուս  և հայ  ժողովուրդների  քրիստոնեական  արժեքները  թույլ չեն տալիս  ուրախանալ  օտարի մահով։

Հավատում ենք  Կովկասում  խաղաղ  ապրելու  հնարավորությանը, անգամ բազմամյա  փակուղուց  ելք  գտնելու կարողությանը՝ կամքի և ցանկության դեպքում։ Որպեսզի այդպես լինի,  խախտողը  չպետք է իր վարքագծի հետևանքով շահառու  դառնա։

 

 

«Լազարյան ակումբի մասին»

Ռուս-հայկական  միջազգային «Լազարյան ակումբը» ստեղծվել է 2018 թ. Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և մի շարք հայտնի քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների և Ռուսաստանի ու Հայաստանի  մշակույթի վարպետների, այդ թվում՝  Նիկոլայ Ռիժկովի, Արթուր Չիլինգարովի, Անատոլի Տորկունովի, Սամվել Կարապետյանի, Սերգեյ Համբարձումյանի, Վյաչեսլավ Նիկոնովի, Մոդեստ Կոլերովի, Վազգեն Մանուկյանի, Արտաշես Գեղամյանի, Լեւոն Մալխասյանի (Մալխաս), Վիտալի Տրետյակովի, Կարեն Շահնազարովի, Վլադիմիր Կազիմիրովի,  Զորի Բալայանի և այլոց նախաձեռնությամբ:

Ակումբը կրում է հայտնի հայ բարերարներ Լազարյանների ընտանիքի անունը,  որոնք 19-րդ դարում հիմնադրել են Արևելյան լեզուների ինստիտուտը՝ ՄԳԻՄՕ-ի նախատիպը: Ակումբի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխվստահությունը և դաշնակցային փոխգործակցությունը  մեր օրակարգի կարևոր թեմաների  շուրջ  երկու  երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների ոչ պաշտոնական և  կարծիքների  ազատ փոխանակման միջոցով։

2018թ․ ավարտից ի վեր ակումբն անցկացրել է երեք խոշոր թեմատիկ նիստեր Մոսկվայում և Երևանում ՝ քննարկելով Կովկասի տարածաշրջանում պաշտպանության և անվտանգության, տնտեսության, ձեռներեցության և ներդրումների ներգրավման հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ների միջև փոխգործակցությունը դաշնակցային հարաբերությունների ձևավորման և երկու երկրների դրական  կերպարի  վերաբերյալ: Ակումբը զբաղվում է նաև բարեգործական, կրթական և հրատարակչական գործունեությամբ:

Աշխարհում «Լազարյան ակումբ» հայտարարություն ԼՂ հակամարտություն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախություն». Ադամ Շիֆ
Ավելին
Ավելին