f

Անկախ

Մենք ՊԵՏՔ Է օգտագործենք մեր զինանոցի ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ. Տարոն Սիմոնյան


ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արդարադատության միջազգային դատարանում (ՄԱԿ) անհապաղ պետք է նախաձեռնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների հիմքով։

Մասնավորապես՝ Ադրբեջանը շարունակաբար խախտում է իր իսկ կողմից վավերացված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան։

Ամենաբարձր քաղաքական մակարդակով, դպրոցներում, հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերով տարածվող ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ, ՌԱՍԱՅԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ կազմակերպված քարոզն ու քաղաքականությունն ուղղակիորեն խախտում են նշված Կոնվենցիան մի քանի դրվագներով։

Արցախը հայաթափելու քաղաքականությամբ պայմանավորված՝ զինված հարձակումները քաղաքացիական բնակչության վրա այս քաղաքականության ակնհայտ դրսևորումն են։

Պետք է դիմել Արդարադատության միջազգային դատարան և միջնորդել արդեն հիմա կիրառել միջանկյալ միջոց։

Հիշեցնեմ, որ այս Կոնվենցիայով Ադրբեջանն ընդունել է Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը և հետևաբար չի կարող խուսափել դատարանից։

Հ.Գ. Մեզ են դիմում Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող միջազգային իրավունքի փորձառու մի շարք մասնագետներ, ովքեր պատրաստ են միահամուռ ջանքերով կազմակերպել այս գործընթացը։

Տարոն Սիմոնյան ՖԲ Գրառում

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին