f

Անկախ

Առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով


Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:

 

Զանգվածային լրատվության միջոցների և հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին:

Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «ՏիկՏոկ» և սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում: Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ:

Ուստի, ծնողներին և երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:

Մարդու իրավունքների պաշտպանն այս մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին:

 

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան 

Արման Թաթոյան ՀՀ ՄԻՊ խմբագրի ընտրանի պատերազմ Արցախ Հայաստան Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Շատ կարևոր պարզաբանում. Այդ նախագիծը դրամական միջոցներին չի վերաբերում. Բաբկեն Թունյան
Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան
Կառավարությանը կից ՊՈԱկ-ի ջահելներից արդեն սկսել են փոխզիջումների ալիք վառել ու լևոնիզմի պրոպագանդա անել
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական լրատվամիջոցներին
Զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը
Արցախի նախագահն ընդունել է Բելգիայից պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը
Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը
Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան. ԱԻՆ
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Բայրամով հանդիպումը
Աբաս Արագչի․ Կարգավորման ծրագիրը կազմելիս Թեհրանը հաշվի է առել Երևանի և Բաքվի նպատակները
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը
Հիմա այդ ճզմող զորախումբն էլ իր հերթին է մաշվել․ Արծրուն Հովհաննիսյան
Գեներալ. ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի հետ կապված Իրանի հյուսիսարեւմտյան սահմանին որևէ վտանգ չկա
2 բալիկներիս թողել եմ, եկել եմ, որ լինեմ զինվորների կողքին. կանանց առաջին վաշտի մարզումները
Խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ. Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
Խոշոր երկրաշարժ Իզմիրում (Լուսանկար, տեսանյութ)
Ինչ միֆեր են սկսվել կործանվել այս պատերազմի ընթացքում
Բարեգործական համերգից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. ներկայացվեց «Անունս Արցախ է» երգի պրեմիերան
Երևանում կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ-ի և Իրանի ԱԳՆ-ների միջև
Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր. Արցախում՝ առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր. Արման Թաթոյանն Անդրեա Վիկտորինին ներկայացրել է իրավիճակը
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին
Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ՀՀ ՊՆ
ԱՄՆ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի
Կրեմլ. ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ
Արցախից տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացումներ չեն եղել․ Hetq.am
Ավելին
Ավելին