ՄԻԵԴ–ում Հայաստանն արդեն երկրորդ դիմումն է ներկայացնում ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր։
«ՀՀ–ն նոր փաստեր է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ»,–գրված է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է նաև, որ դեպքերի ծավալմանը զուգահեռ, ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր:
Երեկ` սեպտեմբերի 27–ին նույնպես նույն հարցով ՄԻԵԴ դիմում էր ներկայացվել։