Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ:
Նրա մոտ Կորոնավիրուս չի հայտնաբերվել: