f

Անկախ

Արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական ֆոնը․ ռուս–թուրքական անուղղակի բախում


Մոսկվան «Կովկաս–2020» զորավարժություններ անցկացրեց, որպեսզի կանխի հայ–ադրբեջանաթուրքական պատերազմը, իսկ Անկարան զորավարժություններ իրականացրեց Բաքվի հետ, որպեսզի սկսի պատերազմը։

Պատերազմը սկսվեց։ Այն սկսեց Թուրքիան։ Ու որպեսզի ՌԴ–ի հետ ուղղակի բախման չգնա, սկսեց ոչ թե Հայաստանի տարածքի վրա հարձակվելով (այդ դեպքում կստացվեր, որ ՀԱՊԿ–ի վրա է հարձակումը, ինչը կնշանակեր ուղղակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին), այլ Արցախի, որը ՀԱՊԿ–ի մեջ չի մտնում։

Դա նշանակում է, որ Թուրքիան հայտ է ներկայացնում Հարավային Կովկասում առնվազն փայատեր դառնալու և հետագայում Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու։

Ռուս–թուրքական մրցակցությունը մի քանի հարյուր տարվա պատմություն ունի։ Այժմ այդ մրցակցության նոր ու տաք փուլ ենք թևակոխում։

Սիրիայում և Լիբիայում ռուս–թուրքական ուղղակի մրցակցությունը դրսևորվում է նաև Արցախում, բայց անուղղակի ձևով։ Մենք հիմա Ադրբեջանի անվան տակ թուրքական բանակի դեմ ենք կռվում ու դատելով ամենից՝ Արցախի ՊԲ–ն կարողանում է դիմակայել աշխարհի ու ՆԱՏՕ–ի լավագույն համարվող բանակներից մեկին և համարժեք պատասխան տալ։

Արևմուտքը ռուս–թուրքական մրցակցության ժամանակ, բնականաբար, Թուրքիայի կողմն է (ինչպես գրեթե միշտ)։ Կուզենայի ճիշտ ընկալեինք՝ Արևմուտքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ է ու, հետևաբար, Թուրքիայի կողմ։

Թե ինչ հաշվարկներ և նպատակներ ունեն Թուրքիան ու նրա պրոքսի ուժ Ադրբեջանը, հայտնի է։ Մեր թշնամիների հաշվարկները կարող ենք խառնել և կխառնենք մենք մեր բանակի շուրջ համախմբվելով ու միասնությամբ։ Ինչպես որ դա արել ենք 90–ականներին։

Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, ապա դրանց պետք է վաստակել մարտի դաշտում հաջողություններ գրանցելով ու ճիշտ դիվանագիտական քայլերով։

Հանուն արդարության պետք է նկատել, որ մեր դաշնակիցների ու գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում վերջին տարիներին մենք մեզ շատ սխալ ենք պահել և ամեն ինչ արել՝ մենակ մնալու համար, բայց այդ մասին հետո կխոսենք։

Քաղաքական իշխանության սխալներն ուղղելու ծանրությունը կրկին ընկել է բանակի ու ժողովրդի վրա։ Ուժն է ծնում իրավունք և դաշնակիցներ։

Մենք հաղթանակից բացի այլ տարբերակ չունենք

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Ռուսաստան

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորություն. ՔԿ
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են աշխարհում կատարված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Վթարի պատճառով Լոռու մարզում այսօր առավոտից ջրամատակարարումը դադարեցվել է մինչեւ վաղը երեկոյան ժամը 22-ը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերեց Երևանին, պայմանով, որ կառուցապատում չարվի
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)
Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք կվարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով. Ավինյանը՝ Գրիգոր Երիցյանին
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը երկու նոր անդամ ունի՝ Գրիգոր Հարությունյան և Ալբերտ Մովսիսյան
Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
«Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են. քաղաքապետարան
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ավելին
Ավելին