Գաղտնիք չէ, որ Իրանը տարիներ շարունակ պատերազմ է մղել Սիրիայում (և դա նույնիսկ ինքն է խոստովանել) որպեսզի իր սահմաններից հեռու պահի թաքֆիրական ահաբեկչական խմբերին: Երբ այս խմբերը հասել էին Բաղդադի դարպասներին Իրանը թույլ չտվեց նրանց առաջխաղացքը դեպի իր սահմանները:
Տարածաշրջանում վերջին զարգացումների և թուրք-ադրբեջանական դավադրության արդյունքում հիշյալ ահաբեկչական խմբերն այս պահին հայտնվել են Իրանի հյուսիս-արևմուտքում, Իրանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դրան զուգահեռ Իրանի սահմանամերձ ազերիաբնակ նահանգներում ակտիվացել են պանթուրքիստական հոսանքները: Մի քանի միլիոն հետևորդներ ունեցող «Տրակտոր» ֆուտբոլային ակումբի թուիթերյան էջը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեսագրությունը և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի բանակին: Այդ բոլորն աննկատ չեն կարող մնալ Իրանի իշխանությունների կողմից:
Անկասկած Իրանը որոշակի ժամանակ հանդես կգա կողմերին խաղաղության կոչերով բայց չեմ կասկածում, որ դիմելու է ցանկացած քայլի կանխելու համար իր համար ամրոցի նշանակություն ունեցող Արցախի ազատագրված տարածքների կորուստը: Հատկապես եթե դա պիտի հանգեցնի այդ տարածքներում այն ուժերի ներկայությանը, որոնց դեմ ժամանակին մեծածախս պատերազմ է մղել Սիրիայում ու Իրաքում: