f

Անկախ

Բիզնեսում կարևորը «հոգևոր զսպանակն» է․ Բիզնեսմենը պետք է ապրի ներդաշնակության մեջ


Գինեգործական ավանդույթները Հարությունյանների գերդաստանում շուրջ 200 տարվա պատմություն ունեն․ Այդ ավանդույթները սկիզբ են առել հեռավոր 1830-ականներից, երբ Հարությունյանների մեծ տատը՝ Մարան տատը, Վայոց Ձորում խաղողի մեծ այգի ու գինու հնձան է հիմնել։ 

Շուրջ երկդարյա գինեգործական ավանդույթներ ունեցող գերդաստանի ժառանգ լինելու հանգամանքը, ինչպես նշում է անվանի գինեգործ Ավագ Հարությունյանը, պատասխանատվությունը նախնիների, տարիներով կերտված անվան և Հայաստանի նկատմամբ այն հանգամանքներն էին, որոնք օգնեցին  իրեն 1990-ականներին, երբ ամեն ինչ փլուզվում էր, հիմնել գինու արտադրության սեփական բիզնեսը։ 

 Ավագ Հարությունյան

«Մեր տոհմը, Մարանենց գինիները, Մարանենց ազգը, անվանի գինեգործական ազգ էր, ու մի տեսակ ռոմանտիզմ էլ կար՝ վերականգնելու 200 տարվա անցած ճանապարհը․ Պատասխանատվության զգացում կար, որն օգնեց քայլ առաջ մտածել ու հիմնել «Մարան» ընկերությունը»,- պատմում է Ավագ Հարությունյանը՝ հայկական հայտնի գինիներ արտադրող «Մարան» ընկերության հիմնադիրը, գինեգործների նախկին միության նախագահը։ 

Իրենց բիզնեսը Ավագ Հարությունն ու կինը սկսել են 1991 թվականին՝ բավականին դժվարություններով․ Նոր-նոր փլուզվել էր ԽՍՀՄ-ը, նոր փակվել էին կոմունիկացիաները դեպի Ռուսաստան, իսկ մինչ այդ Հայաստանն ամբողջությամբ ապավինած էր ԽՍՀՄ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի շուկային, ու հանկարծ այդ ճանապարհները փակվում են։ Իսկ Հայաստանն, ինչպես հիշում է գինեգործը,  այդ ժամանակ արտադրում էր մոտավորապես 15-20 անգամ ավելի շատ գինի, քան այսօր, և այդ գինու 97 տոկոսը թունդ և քաղցր գինիներ էին, և ընդամենը 3 տոկոսն էին դառը գինիներ։ Այդ ֆոնին սկսվեցին առաջին օտարերկրա դեսպանատները բացվել Հայաստանում, ու առաջին միջազգային կազմակերպությունները գալ Հայաստան: Բնականաբար նրանք Հայաստանում փնտրում էին լավ գինի՝ սեղանի դառը գինի, որը չկար, քանի որ այդ ժամանակ Հայաստանում արտադրվող դառը գինիներն էլ տրամագծորեն հակառակ էին Արևմուտքում կամ Եվրոպայում ընդունված չափանիշներին:

«Ես էլ այդ ժամանակ նոր էի վերադարձել Հայաստան, ու ինչ-որ չափով կրում էի եվրոպական չափանիշների, չափորոշիչների տեղեկատվությունը, քանի որ մինչ այդ ես ապրում և աշխատում էի Ղրիմում, որտեղ խաղողագործության և գինեգործության ԽՍՀՄ գլխավոր ինստիտուտն էր գտնվում՝ ես այնտեղ էի պաշտպանել, և այդ ինստիտուտը համեմատաբար մեծ շփումների մեջ էր արտասահմանի հետ։ Այդ ինֆորմացիան ես ունեի, այսինքն՝ գիտեի, թե իրենք ինչ են փնտրում: Այդպես 1992 թվականի վաղ գարնանը արդեն հիմնեցինք «Մարան» ընկերությունը, և սկսեցինք փոքր քանակությամբ գինիներ արտադրել՝ տարեկան 1000-2000 լիտր, այսինքն՝ շատ փոքր ծավալներով։ Այդ ժամանակ ոչ ոք անհրաժեշտ շիշ չէր արտադրում, արտադրվում էին սովետական հին շշերը։ Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հետաքրքրում էին 0,75 լիտրանոց շշերը, իսկ Հայաստանում այդպիսի շշեր չկային։ Ռեստորաններից արտասահմանյան շշեր էինքվերցնում՝ լվանում տնային պայմաններում։ Ընդ որում, հիշեք՝ 1991-1992 թվականներ, երբ լույս չկար, գազ չկար, բայց միևնույն է՝ դու պետք է կարողանայիր դա անել․․․ շատ դժվար էր:  նշում է մեր զրուցակիցը: 

Սկզբից միայն մեկ տեսակի գինի էին արտադրում՝ կարմիր «Նորավանքը»: Հետո դիվանագիտական կորպուսը, (Ավագ Հարությունյանը նշում է, որ այդ ժամանակ «Մարանը» միակն էր, որ սպասարկում էր դիվանագիտական կորպուսին), ասաց, որ սպիտակ գինի էլ են ուզում, հետո ասացին, որ նռան գինի էլ են ուզում, այդպես մինչև շուկան ակտիվացավ, պահանջարկը գնալով մեծացավ, ու «Մարան» ընկերությունն էլ հասավ տարեկան շուրջ 80 հազար շիշ գինի արտադրելու ցուցանիշին։ Հիմա 7 տեսակ գինիներ են արտադրվում «Մարանում»՝ հիմնականում սեղանի սպիտակ ու կարմիր գինիներ են, բայց կա նաև նռան գինի, քաղցր գինի՝ ամբողջ սպեկտրը փակված է: 

«Բայց մենք հասկացանք, որ այդ ծավալից հետո, երբ սկսվում է քանակը, կորում է որակը: Որովհետև գինին այն պրոդուկտն է, որտեղ պետք է միշտ հոգի ու սիրտ դնես, բայց այդ հոգին ու սիրտը․․․ լավ՝ իմ ու կնոջս՝ երկու հոգու սիրտ ու հոգի, տղաս էլ գումարած՝ երեք հոգի ու երեք սիրտ, հերիքում էր մինչև այդ 80 հազար շշին»,- ժպտալով նշում է Ավագ Հարությունյանը։ 

Ուշագրավ է, որ 1991-92 թվականներին, երբ համատարած ամեն ինչ քանդվում էր, ինչպե՞ս է ստացվել նոր բան հիմնելը. Այս առումով՝ Ավագ Հարությունյանը շեշտում է՝ քանդվում էր այն, ինչ պետք է քանդվեր: եվ Հարությունյանները հասկացան, որ կշահեն նրանք, ովքեր կհիմնեն նոր արտադրություններ, նոր գործարաններ, նոր ընկերություններ: 

«Սա շատ դժվար ճանապարհ էր: Ընդհանրապես, գինի արտադրելը շատ դժվար պրոցես է, և մենք էլ շատ մեծ դժվարությունների միջով անցնանք: Բայց մեզ օգնեցին որոշ ֆակտորներ՝ նոր շունչը, նոր որակն ու մոտեցումները՝ մի կողմից, իմ անձը՝ մասնագիտական ճանաչումն ու կապերը, հասարակական գործունեությունը՝ երկրորդ կողմից, մենակ լինելը երրորդ կողմից, հետո՝ միշտ առաջ  նայելը, հետո՝ Ֆրունզիկի՝ ավագ որդուս հայտնվելը, մյուս կողմից։ Ֆրունզի հանգամանքն էր կարևոր, որովհետև երբ նա առաջին կուրս գնաց ու հենց առաջին կուրսից սկսեց անընդհատ մեկնել արտասահման, տարբեր գործարաններում աշխատեց։ Նա էլ հաղորդակցվեց միջազգային լավագույն փորձին, ու նոր շունչ հաղորդեց մեր արտադրությանը»,- ասում է «Մարան»-ի հիմնադիրը։ 

Ամեն ինչ մոտիվացիայից է կախված, նշում է նա․ եթե մարդ ունի հարուստ դառնալու նպատակ, կդառնա՝ նրան ոչինչ չի կանգնեցնի։ Բայց նաև հատուկ շեշտում է՝ բիզնեսմենը պետք է հասկանա, որ չկա այն սահմանը, որին պետք է հասնել, չկա այն հարստության չափը, որին պետք է հասնել, այլ կա միայն նպատակ՝ երջանիկ լինելու, բայց ոչ ի հաշիվ ուրիշներին դժբախտացնելու կամ չերջանկության: Այս առումով Ավագ Հարությունյանն աառանձնացնում է բիզնեսի «հոգևոր զսպանակը»՝ պատասխանատվության զգացումը։ 

Հենց սա, ըստ Ավագ Հարությունյանի, պետք է հասկանա բիզնեսմենը: Որովհետև, նշում է նա, անսահման են մարդու հնարավորությունները փող աշխատելու, հարուստ լինելու, դաժան լինելու: Եվ եթե մարդ ուզի, դրանք կլինեն: Բայց շատ սահմանափակ են այս ամենը տեսնելու մարդու հնարավորությունները, պնդում է մեր զրուցակիցը և զրույցը նա եզրափակում է այսպես՝ «Բիզնեսմենը պետք է ապրի ներդաշնակության մեջ: Սեփական գործին նա պետք է վերաբերվի այսպես՝ քո գործը կարող է և պետք է երջանկություն բերի մարդկանց՝ քեզ, աշխատակիցներիդ, գործընկերներիդ, հաճախորդներին և այլն»։

 

Գևորգ Ավչյան

Հաջողված Բիզնես Ավագ Հարությունյան գինեգործություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին