f

Անկախ

Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ իր բնակիչներին արգելում է օգտվել սոցիալական ցանցերից


Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը արգելում է իր բնակիչներին օգտվել գրեթե բոլոր սոցիալական ցանցերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ արգելափակումների մասին Ադրբեջանում սկսել են խոսել ռազմական գործողությունների մեկնարկից րոպեներ անց, իսկ երկրի համապատասխան գերատեսչությունն արդեն պաշտոնապես հայտարարել է սահմանափակումների մասին տեղեկությունը:

«Երբ հարձակումը սկսվեց, մոտ կես ժամ դրանից հետո սկսեցին գրել ադրբեջանցիները Թվիթերում, որ սահմանափակումներ են նկատում, չեն կարողանում մուտք գործել այլ ինտերնետ հարթակներ: Մի քանի րոպե առաջ արդեն Ադրբեջանի Տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնապես է հայտարարել, որ կապը սահամանփակում են Ադրբեջանում: Երևի տեսան, որ մեծ աղմուկ կարող է բարձրանալ և արդեն պաշտոնապես են հայտարարեցին»,- ասաց Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այժմ Ադրբեջանում գործում է միայն Թվիթերը, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։

«Այստեղ երկու վարկած կա` հնարավոր է, որ միանգամից արգելափակումներ մտցնելը նախօրոք պլանավորված է եղել, սակայն ուշագրավ է, որ նախկինում նման նախադեպ չի եղել, որովհետև միշտ կարողացել են մամուլն ու սոցիալական ցանցերը վերահսկել: Երկրորդ վարկածն այն է, որ տեսել են, որ կորուստները շատ են և փորձել են կասեցնել դրանց մասին տեղեկատվության տարածումը»,- նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ հայկական կայքերի վրա ադրբեջանական հարձակումներ չեն նկատվում:

Սամվել Մարտիրոսյան Արցախ

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին