Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռուստաբանավեճի նախօրեին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իր հակառակորդն այնքան խելացի չէ, որպեսզի իմանա ինչպես է հարկավոր բանավիճել: Գրում է Gazeta.ru-ն;
Բայդենը նշել է, որ Թրամփից անձնական հարձակումներ է ակնկալում:
«Ես կասկածում եմ, որ նա հարձակվելու է ուղղակիորեն և հիմնականում անձնական ձևով: Դա միակ բանն է, որ նա գիտի ինչպես անել ... Նա բանավիճել չգիտի, նա այդքան էլ խելացի չէ», - ասել է Բայդենը:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թրամփը քիչ բան գիտի արտաքին ու ներքին քաղաքականության մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: