f

Անկախ

Ուղտի սապատն այնքան ցցուն է, որ հերքումն անգամ չի օգնելու


2018 թվականի օգոստոսին՝ «թավշյա» իշխանության ձևավորումից ամիսներ անց վարչապետի խորհրդականի պաշտոնից Արսեն Խառատյանի հրաժարականը շատերին զարմանք պատճառեց: Այդ օրերին նա իր հրաժարականը պայմանավորեց ընտանեկան հանգամանքներով:

Վերջին օրերի զարգացումներից ու բացահայտումներից պարզ է դառնում, որ իրական նպատակը եղել է ոչ թե ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, այլ գլխավոր առաքելության իրականացման ճամբին մաքրել Հայաստանի իշխանությունների հետ ցանկացած կապակցության հետքերը:

Այդուհանդերձ ուղտի սապատն այս դեպքում այնքան ցցուն է, որ հերքումն անգամ չի կարող օգնել:

Հուլիսյան իրադարձություններից օրեր անց՝ հուլիսի 21-ին, Արսեն Խառատյանը Լիբանանում հանդիպումներ էր անցկացնում տեղի հայկական համայնքի հոգևոր առաջնորդների հետ: Գրառումներից պարզվում է, որ հանդիպումների ժամանակ Արսեն Խառատյանը «ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի որոշ մանրամասներ»: Թե ինչ լիազորությամբ էր Վրաստանում աշխատող «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիրը լիբանանյան համայնքի հոգևոր առաջնորդների հետ հայ-ադրբեջանական էսկալացիան քննարկում դժվար չէ գուշակել նկատի առնելով, որ բոլոր հանդիպումների ժամանակ նրան ընկերակցում էր Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Տրամաբանորեն կարելի է հարց տալ արդյոք լիբանանյան կամ ընդհանրապես սփյուռքյան տարբեր համայնքներ այցերի ժամանակ հայաստանյան մամուլի բոլոր խմբագիրներին կամ նախկին պաշտոնատարներին ընկերակցում է ՀՀ պաշտոնական ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչը, թե նման բախտ վիճակվում է միայն «վարչապետի նախկին խորհրդական» Արսեն Խառատյանին:

Ի դեպ, ևս մի կետ հիշողությունների թարմացման համար: Հուլիսյան այդ օրերին սահմանային իրադարձություններից հետո սփյուռքյան տարբեր համայնքներում հակաադրբեջանական բուռն ցույցեր էին տեղի ունենում, որոնք ըստ երևույթին խիստ մտահոգել էին «երկու ժողովուրդների միջև հաշտության» գաղափարի ջատագովներին ու լուրջ կասկածի տակ էին առնել նրանց հետին նպատակները:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Լիբանան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին