Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի տանը գող կա:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը Գյուլիքևխյան փողոցի նշված շենքում հայտնաբերեց և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց 34-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանից փորձել է կատարել գողություն, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գեղարքունիքի մարզում բնակվող բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում:
34-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նոր Նորքի ոստիկանները կանխեցին գողությունը
Կարդացեք նաև
- Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
- Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
- Մինչեւ 2027թ. կստեղծվեն բարձր սեյսմիկ անվտանգությամբ 46 դպրոցներ՝ 107 մլն դոլար ընդհանուր արժողությամբ