f

Անկախ

Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ․ 168․am


Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկն օրերս «գաղտնազերծել» էր ՀՀ-ի և Ադրբեջանի  ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների դրվագներից մեկը: Մասնավորապես, նշվում էր գաղտնի բանակցությունների մասին Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ) միջև: Հայաստանի բանագնացի դերում, ըստ լրատվամիջոցի, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հարթակի հիմնադիր, գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է եղել, սակայն Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէր:

Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում փորձեց հերքել գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:

«Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ: Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել: Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ…»,- գրել էր նա:

Ընդ որում, Արսեն Խառատյանն իր հերքման տեքստում պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին էր խոսում, մինչդեռ ադրբեջանական այդ հրապարակման մեջ նշվում էր, որ էմիսարությունը եղել է նրա պաշտոնանկությունից հետո:

168.am–ի աղբյուրների տեղեկացմամբ, սակայն, Արսեն Խառատյանը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի հետ է կապի մեջ եղել, որպեսզի ոչ ֆորմալ հանդիպում ունենա ադրբեջանցիների հետ: Ըստ նույն աղբյուրի՝ իրենք վաղուց ծանոթ են եղել:  2019թ. հունվարին Արսեն Խառատյանը զբաղեցրած պաշտոնից դուրս գալուց հետո շարունակել է պաշտոնապես հանդես գալ՝ որպես ՀՀ կառավարության կոնսուլտանտ, ու այդ պաշտոնով ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Քարնեգի» կենտրոնում` ՀՀ դեսպանի ներկայությամբ:

Բացի դա, այդ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ ու ԱՄՆ միջնորդությամբ պետք է ոչ պաշտոնական խողովակով աշխատեն Հայաստանն ու Ադրբեջանը: Այսինքն՝ ռուսական կողմին պետք է  դուրս մղել այդ գործընթացից: Դա նույնն է, ինչ ադրբեջանական մամուլն ըստ էության գրել է:

Արսեն Խառատյան

Այլ հոդվածներ հեղինակից

...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․
Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից
Հաջիեւին դեռ որակական եւ քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան
53 տարեկան հասակում COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը
ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին
Կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Վերջապես, պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները...
«Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել
Կգործակենք նոր, բազմալեզու լրատվական հարթակ, որտեղ կներկայացնենք իրականությունը Արցախյան պատերազմի, տարածաշրջանային անցուդարձի, Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին
Պատերազմը չէր լինի, եթե օդը փակ լիներ։ Չէինք նահանջի դարձելի ու անդառնալի այսքան կորուստներով, եթե օդը փակ լիներ
Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Արցախ այցի հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց
Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով.ՊԲ
«Ժողովուրդ». Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում. Թորոսյանի նոր որոշումը
«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան
ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն.Սենոր Հասրաթյան
Ավելին
Ավելին