Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Մելիք Ադամյան փողոցում։
«Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր հատվածի ձախ մասում»,- ասված է հայտարարությունում։