Չինաստանի իշխանությունները նախատեսում են մինչև 2020 թ․ տարեվերջ մոտ 610 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ թողարկել, իսկ ավելի քան 1 միլիարդ՝ 2021 թ․։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՉCՀ Առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցչի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մեր ընթացիկ գնահատականներով, այս տարվա վերջին կարտադրվի 610 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Դա ընթացիկ տարում, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կարող է հասնել 1 միլիարդ չափաբաժնի», - ասել է կոմիտեի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՉCՀ իշխանությունները մտադիր են մինչև ընթացիկ տարվա վերջին շուկայում կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ թողարկել:
Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 32 միլիոն դեպք, վերականգնվել է 22 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 980 հազար հիվանդ: