f

Անկախ

Սահմանադրական կարգի տապալման ռահվիրաները (տեսանյութ).https.7or.am


1996-ի սեպտեմբերյան այս օրերին Հայաստանում սահմանադրական կարգ էր տապալվում: Կեղծում էին ընտրությունները:

1995թ. խորհրդարանական ընտրությունները տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ կեղծած, ՀՀՇ-ի գլխավորությամբ քաղաքական մենաշնոր հաստատած և բացասական վարկանիշը շալակած Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների 1-ին փուլում «խփեց» 51,75% և շամպայնի բաժակով շնորհավորելով թիմակիցներին՝ «վերարտադրվեց» նախագահի կարգավիճակում:

Այն, որ 1996-ին մենք գործ ենք ունեցել սահմանադրական կարգի տապալման հետ, հաստատված է այն ժամանակվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և Ներքին գործերի սուպերնախարար Վանո Սիրադեղյանի շուրթերով:

Կեղծված ընտրությունների և մարդկանց, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների կիրառման մասին արձանագրել են նաև միջազգային կառույցները: Մասնավորապես ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում նախագահական ընտրությունները գնահատվել են անարդար: Նման գնահատականի, ի դեպ, չի արժանացել հետանկախական Հայաստանի ոչ մի համապետական ընտրություն:

ՀՀ 1-ին նախագահը հետագայում փորձեց ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնել Արցախի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, սակայն ներքին դիմադրությունը կանխեց սպասվող ազգային աղետը և վերականգնեց սահմանադրական կարգը: 1998թ. Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրվեց:

Զավեշտն այն է, որ սահմանադրական կարգի տապալման ռահվիրա հանդիսացող Լևոնական թիմի մնացուկ Նիկոլ Փաշինյանը, ով 2008-ին ղեկավարում էր փողոցային անկարգությունները, հիմա հանդես է գալիս մեր պետության պատմությունը խմբագրողի ու սրբագրողի դերում: Նա հիմա և՛ գլխավոր դատախազ է, և՛ ՀՔԾ պետ, և՛ ԱԱԾ տնօրեն, և՛ դատավոր: Ինքը մեղադրանքը հորինում է, ինքը՝ դատում:

Ներքին ու արտաքին քաղաքական դրդապատճառներից, ինչպես նաև հոգեբանական հանգամանքներից ելնելով՝ Փաշինյանն այժմ «սահմանադրական կարգի տապալման» թատրոն է բեմադրում, բայց ոչ թե դրա հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորմամբ: Մինչդեռ սահմանադրական կարգի տապալում տեղի է ունեցել 1996-ին: Քաղաք տանկեր են մտցվել ու հայտարարվել է, որ եթե անգամ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հավաքեր 100 տոկոս, ապա ուժայինները միևնույն է իրեն չէին ենթարկվելու:

Հիմա եթե նորանկախ Հայաստանի պատմությանը փորձ է արվում հետին թվով իրավական գնահատական տալ, ապա դա պետք է անել նախևառաջ 1995-ի և 1996-ի մասով, այլ ոչ թե ընտրակեղծարարության հիմնադիր հայրերին, 2008-ի արկածախնդրության զոհերի հարազատներից ոմանց ու քիրվայականներին հավաքել իրար գլուխ և քաղաքական թամաշա կազմակերպել դատավարության տեսքով:

Կորյուն Մանուկյան

1996-ի սեպտեմբեր սահմանադրական կարգի տապալում Տեսանյութ խմբագրի ընտրանի

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին