«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, կոչ է արել թուլացնել միջազգային պատժամիջոցները։ Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշել է Հռոմի պապը, պատժամիջոցներն առաջին հերթին հարվածում են քաղաքացիական հասարակությանը; Նա չի բացատրել, թե ինչ սահմանափակումների մասին է խոսքը։
Բացի այդ Հռոմի պապը հավելել է, որ ՄԱԿ-ը պետք է առավել արդյունավետ միջազգային կազմակերպություն դառնա, որի նպատակը խաղաղության հաստատումն է, իսկ Անվտանգության խորհրդի անդամները պետք է «համախմբված ու վճռականորեն» գործեն: