Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ավարտեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ միջնորդության հարցի քննարկումը, լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 23։00-ին դատարանը կհրապարակի որոշումը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: