f

Անկախ

ԿԳՄՍՆ-ԲՈԿ փողոցային բազարն ավարտվեց արդարության պարտությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ և ակտիվ մասնակցությամբ արդեն մեկ տարի էլ ԿԳՄՍՆ-ԲՈԿ շարունակվող պայքարի արդյունքում իրենց պաշտոններից զրկվեցին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը...

Շատ զզվելի էր, որ հենց վարչապետի թողտվության արդյունքում շատերս այս ժամանակահատվածում ստիպված եղանք հետևել իրենց ակադեմիական միջավայրի մաս համարող մարդկանց ոչ ակադեմիական վարքագծին և բառապաշարին... Այդ ամենին նաև գումարվում էր երկար անունով նախարարության ղեկավարի կրավորական կեցվածքը, որն ավելի զավեշտալի էր...

Գոգյանն ու Թամրազյանը զրկվեցին իրենց պաշտոններից, բայց բարձրագույն կրթությունը պարտված մնաց, քանի որ հակամարտության պատճառ հանդիսացողը՝ ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիաննա Գալոյանը, որն ըստ ԶԼՄ-ների Թամրազյանի ընկերուհին է և որի դոկտորականի պահով Գոգյանը գրագողության բազմաթիվ ապացույցներ էր ներկայացրել, Նիկոլի սանձազերծած այս էժանագին սցենարով առաջ տարված խաղի արդյունքում շատ մեծ հավանականությամբ կնշանակվի վերը նշված բուհի ռեկտոր... Բայց հասարակությունը մինչև հիմա պատասխան չստացավ, թե արդյո՛ք Գալոյանի դոկտորական ատենախոսությունը գրագողություն էր, թե՝ ոչ...

Նիկոլն իր գեղական ոճով կազմակերպված այս ֆարսով փորձեց հանրությանը ցույց տալ, որ, իբրև թե, հավասարապես պաշտժում է հակամարտող երկու կողմերին էլ... Սակայն իրականում իր իշխանության փայատեր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը և նույն Թամրազյանը, որը եթե հավատանք ԶԼՄ-ներին ամեն գնով պաշտպանում էր Գալոյանին, հաղթանակած դուրս եկան այս պայքարում...

Պարտվեց ակադեմիական ազնվության ջատագովի, շատ լավ մասնագետի և սկզբունքային մարդու համբավ ունեցող Սմբատ Գոգյանը, որի թիկունքում, ի տարբերություն Գալոյանի, չկար ո՛չ քաղաքական ուժ, ո՛չ էլ հարուստ հովանավոր...

Հ.Գ. Եթե Նիկոլը լիներ արդարության կողմնակից, ապա պաշտոնազրկված Թամրազյանի և Գոգյանի անունների կողքին մենք կտեսնեինք նաև կոնֆլիկտի պատճառ դարձած Գալոյանի անունը...

 

Գագիկ Համբարյան ՀՀ ԿԳՄՍ ԲՈՀ Նիկոլ Փաշինյան Դիանա Գալոյան խմբագրի ընտրանի

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին