f

Անկախ

Պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակություն հանցավոր արարքները կատարած դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից 


«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության արդեն նախկին տնօրեն Մանվել Սոկրատի Զաքարյանը 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված թիվ 26151220 քրեական գործով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 24.07.2020թ. որոշմամբ հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները:
 Բանն այն է, որ հիշատակված քրեական գործով հիմնավորվել է, որ Մանվել Սոկրատի Զաքարյանը, մինչև կրկին նույն դպրոցի տնօրեն վերանշանակվելը, նախկինում տնօրեն աշխատած ժամանակահատվածում, զբաղեցնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու գործառույթով, գործով անցնող որոշ անձանց օժանդակությամբ, անձնական այլ դրդումներով, ինչպես նաև խմբակային շահերից ելնելով՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Հիմնավորվել է, որ վերջինս կատարել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված՝ Եղեգնավանի միջնակարգ դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն: 

Մանվել Սոկրատի Զաքարյանի նկատմամբ որոշ դրվագներով պաշտոնեական կեղծիք կատարելու մասով և պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն կատարելու մասով քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու կամ իրադրության փոփոխության հիմքով, քանի որ Մանվել Զաքարյանը 2020թ. հուլիսի 3-ից իր դիմումի համաձայն ազատվել է Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից: 
Քրեական գործի շրջանակներում Մանվել Զաքարյանը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ստացվում է, որ քրեական գործով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքներ՝ հանցագործություններ կատարած անձը 2020թ. հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելուց հետո նորից է մասնակցել նույն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին և հաղթող է ճանաչվել: 
Ցանկանում ենք ընդգծել, որ Արարատի մարզպետը, օրենքով սահմանված կարգով, ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքել է աշխատանքային պայմանագիր՝ հաշվի առնելով օրենքի պահանջը, կաշկանդված լինելով նրան պաշտոնում չնշանակելու օրենքով սահմանված համապատասխան հիմքերի բացակայության հանգամանքով: 
Նշանակումից հետո, Արարատի մարզպետի որոշմամբ, հաշվի առնելով թիվ 26151220 քրեական գործով հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները, ինչի հետևանքով դպրոցին պատճառվել է նյութական վնաս և հիմք ընդունելով նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը՝ վերջինիս 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատել է զբաղեցրած պաշտոնից: 
Հատկանշական է նաև այն, որ Եղեգնավանի միջնակարգ դպրոցում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ, որով քննությունը շարունակվում է: 

Շեշտենք նաև, որ դպրոցում համավարակի ժամանակ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է:

Արարատի մարզ Եղեգնուտ համայնք կեղծիք

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին