f

Անկախ

Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո նախագահական նստավայրում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն


Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը: «Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող 18-րդ դարի չորս կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին:

Բացելով ցուցահանդեսը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների վկայությունն է: «Ցուցահանդեսի մասին խոսել ենք մոտ մեկ տարի առաջ՝ Իտալիայի Հանրապետության նախագահի և դեսպանի հետ: Հավաքածուն այստեղ է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի բարձր հովանավորությամբ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Այս ցուցահանդեսն իրականում երկկողմ է, որովհետև, ըստ պայմանավորվածության, մենք ունենալու ենք մեր ցուցահանդեսն Իտալիայում, նկարները ցուցադրվելու են Իտալիայի նախագահի պալատում: Այն ծրագրվում է Հայաստանի նախագահի՝ Իտալիա նախատեսվող պետական այցի ընթացքում: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մեր մեծագույն վարպետների մինչև մեկ տասնյակ գործեր»:

Անդրադառնալով ցուցադրված կտավներին՝ նախագահ Սարգսյանը դրանք համաշխարհային գեղանկարչության լավագույն նմուշներից է համարել: «Նկարները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Իսկ այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով՝ ոչ միայն Մխիթարյան միաբանության, այլև հայ վաճառականների, ովքեր Վենետիկի հետ կապված են եղել դարեր,-ասել է Հանրապետության նախագահը: -Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ, Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն այս թեմաներով: Հետևաբար, ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցահանդեսի կազմակերպման գործում:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին նման մշակութային նախաձեռնության համար: «Սա ցուցադրություն է, որն իրականություն է դարձել Ձեր և Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, ում կողմից ողջույններ եմ փոխանցում Ձեզ,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է դեսպանը: -Այս նախաձեռնությունը միայն մեկնարկն է, քանի որ շուտով Հռոմում ներկայացվելու է նաև հայկական մշակույթը։ Ցուցադրված այս չորս կտավները պատահական ընտրության արդյունք չեն, դրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ իմաստ: Չորս կտավները ներկայացնում են 18-րդ դարը, որը բացառիկ ժամանակաշրջան է հայ-իտալական երկկողմ հարաբերությունների համար»:

Հայաստան ՀՀ նախագահի աշխատակազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց
Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով.ՊԲ
«Ժողովուրդ». Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում. Թորոսյանի նոր որոշումը
«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան
ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն.Սենոր Հասրաթյան
Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում
Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը,որը պատերազմն սկսվելուց հետո, ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ
Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ կինը՝ Ադրբեջանում իր նկատմամբ վերաբերմունքի մասին
Ժնևում Բաքվի և Երևանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները
Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը. այն տևել է մոտ 6 ժամ
Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ
Պերուում 5,7 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ  է տեղի  ունեցել
Շվեդիան կարող է դառնալ COVID-19- ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ունեցող առաջին երկիրը
Իտալիայում կրկին COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քաղաքական պայմանավորվածությունները պարզաբանելու վերաբերյալ
Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ ճեղքել բնագիծը, մեր ուժերը չեն ընկրկել, հարավում ունենք դիրքային առավելություն, որի մասին առայժմ չենք նշում․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
ԱՀԿ-ն  մեկ օրում COVID-19-ի  ռեկորդային  կես միլիոն դեպք  է գրանցել
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը
Թափթփուկներն իրավունք չունեն խոսել Վազգեն Մանուկյանի մասին. Անդրանիկ Միհրանյան
Ավելին
Ավելին