ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի լուրի վերաբերյալ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից փոխանցեցին, որ այդ առնչությամբ ոչինչ հայտնել չեն կարող։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Գրիշա Թամրազյանը առաջիկա օրերին հրաժարականի դիմում է ներկայացնելու, պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկումերի տեղիք են տվել։