f

Անկախ

Սահմանադրական կարգի տապալման մի պատմություն


Հայաստանի նորանկախ պատմության ամենաամոթալի եւ ցավալի փուլերից մեկը 1996 թվականի նախագահական ընտրություններն էին, որոնք, կարելի է ասել, ճակատագրական եղան Հայաստանի հետագա զարգացման համար։

Սակայն քաղաքական գնահատականներից բացի, այստեղ գործ ունենք սահմանադրական կարգի տապալման հետ։ Միայն մամուլում հնչած վկայությունները բավարար են գործի ամբողջական բացահայտման համար։

Հիմա՝ ամեն ինչ հերթով. 1996 –ի նախագահական ընտրություններից քիչ առաջ ընդդիմությունը միավորվեց՝ լուրջ հակակշիռ դառնալու եւ ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխություն իրականացնելու նպատակով:

Ընդդիմության միասնական թեկնածու դարձավ ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ընտրությունների օրը իշխանությունը գնաց բացահայտ կեղծիքների՝ լցոնումներ, քվեատուփերի առևանգում, ահաբեկում և այլն։

Բազմաթիվ ընտրատեղամասերում տեղի ունեցան արձանագրությունների կեղծում, անգամ նոր արձանագրությունների կազմում, որոնց մասին բարձրաձայնում էին հանձնաժողովների ընդդիմադիր եւ անկախ անդամները, եւ որի մասին բարձրաձայնել է նաեւ Կարապետ Ռուբինյանը, բայց արդեն 2013-ին:

Ընտրությունների ավարտից եւ ձայների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ նույնիսկ այս պայմաններում նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը չի կարողացել հաղթել, և առնվազն երկրորդ փուլն անխուսափելի է: Ընդդիմությունը պահանջեց կատարել վերահաշվարկ՝ ձեռնպահ մնալով Վազգեն Մանուկյանին նախագահ հռչակելու գայթակղությունից: Սկսվեցին խաղաղ, բազմահազարանոց հանրահավաքներ:

Ընդդիմությունը պահանջում էր կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ նոր ընտրություններ։ Վկայություններ. տարիներ անց, այդ ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Հ1-ով հայտարարեց. «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լեւոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ…»:

Վկայություններ. «Լ. Տեր-Պետրոսյանի զինակիցներից Կարապետ Ռուբինյանը 2011 –ին գրել է. «Եթե ես եւ մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու...»:

Սեպտեմբերի 25-ին բազմահազար ցուցարարները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, քանի որ այնտեղ էր գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վազգեն Մանուկյանը ներս մտավ Ազգային ժողովի շենք, որպեսզի բանակցի ԿԸՀ-ի նախագահի հետ մի քանի քվեատուփ բացելու ու վերահաշվարկ կատարելու հարցի շուրջ: Բանակցության գնալուց առաջ Վազգեն Մանուկյանը դիմեց իր թիմակիցներին. «Եթե 20-30 րոպեից չվերադառնամ, կգաք իմ հետևից»:

Մթնոլորտը շիկանում էր ծայրաստիճան։ Իշխանությունը որևէ զիջման չէր գնում։ Ակնհայտ է, որ իշխանությունը վճռել էր գնալ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ նախագահ հռչակել մարդու, որը չէր ընտրվել։

Ցուցարարները մտնում են ԱԺ բակ։

Իշխանությունները ուժ են կիրառում, Երեւանի կենտրոնում զրահատեխնիկա է հայտնվում, լսվում են կրակոցներ, բարեբախտաբար զոհեր չեն լինում, եւ նաեւ այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը մնաց ժողովրդի կողքին եւ նպաստեց, որ նրանք հեռանան ԱԺ տարածքից:

Վ. Մանուկյանը չփակվեց իր տանը, մենակ չթողեց հազարավոր մարդկանց։

Վկայություն. Պաշտպանության Նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե այս դեպքերից հետո ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն ստանար, ապա նրանց իշխանությունը չէին զիջի, քանի որ ուժային կառույցներն այդ ղեկավարին չէին ընդունի:

Վկայություն. տարիներ անց 1996թ. ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանն ընդունեց, որ իշխանության կողմից իր եւ հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումներ են եղել: Բանակն առաջին անգամ մտավ Երեւան:

Բանակը քաղաք մտնելու եւ քաղաքականությանը խառնվելու իրավունք չուներ:

Տեղի ունեցան խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ:

Խորհրդարանում ցուցադրաբար ծեծի ենթարկվեցին ընդդիմության ներկայացուցիչ մի քանի պատգամավորներ: Բանտերում անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, անմեղ քաղաքացիներ։ Հատկապես դաժան են եղել Կենտրոնի ոստիկանությունում: Ծեծն ու ջարդը շարունակվել են նաեւ բանտերում:

Սահմանադրական կարգը, զինված ուժերի և ոստիկանության օգնությամբ, հաջողությամբ տապալվեց՝ նախագահ հռչակվեց մարդ, որը չէր ընտրվել։

Մինչդեռ կային բոլոր հնարավորությունները՝ կա՛մ նոր ընտրությունների, կա՛մ երկրորդ փուլ անցկացման, որից հետո մեծ էր հավանականությունը, որ երկիրը կզարգանար այլ ուղղությամբ ու չէին լինի հետագա ընտրակեղծիքները եւ չէր լինի մարտի 1-ը։

«Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպություն

 

1996–ի նախագահական ընտրություններ Վազգեն Մանուկյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախություն». Ադամ Շիֆ
Ավելին
Ավելին