f

Անկախ

Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն


Խոդորկովսկու հրապարակած այդ ամբողջ «դոսյեն» քննարկելու նպատակ ես չունեմ: Խոդորկովսկին հայտնի պատճառներով պայքարում է Պուտինի և Կրեմլի դեմ, և բնական է, որ օգտագործում է ցանկացած միջոց: Դա իր գործն է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նապկին նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այդուհանդերձ, շարունակել է նա, այդ նյութի մեջ խոսք է գնում նաև «Լազարյան ակումբի» մասին, որտեղ նշվում է, թե ակումբը սերտորեն համագործացում է Կրեմլի հետ:

«Նախ ասեմ, որ ակումբում ընդգրկված են վաստակ ունեցող, անվանի տասնյակ մարդիկ, բայց տվյալ նյութում, որպես օրինակ, միայն մի քանի անուն է նշված, այդ թվում և իմ անունը (հասկանալի է, որպես հանրությանը հայտնի անուն է նշվել): Ակումբում ընդգրկված են հայ և ռուս մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, գործարարներ, և ակումբի նպատակը ոչ ֆորմալ կապերի հաստատումն է երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև՝ գիտնականներ, մշակույթի գործիչներ, պետական, քաղաքական-հասարակական գործիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլն: Առհասարակ, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում կարևոր են ոչ միայն պետական-դիվանագիտական, խորհրդարանական կապերը, այլև հանրային տարբեր մակարդակներում գոյություն ունեցող շփումները: Օրինակ, ՀՀ Հանրային խորհուրդը, լինելով հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի անդամ, առանձին նաև երկկողմ համագործակցության հուշագրեր էր ստորագրել Չինաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Բրազիլիայի և այլ երկրների հետ ու ակտիվորեն աշխատում էր այդ երկրների հանրային խորհուրդների հետ»,- նշեց նա:

Մանուկյանը նշել է, որ որպես ՀԽ նախագահ՝ ժամանակին խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հայաստանն ակտիվացնի համագործակցությունը «Լազարյան ակումբի» հետ և օգտվի այն հնարավորություններից, որ ընձեռում է ակումբը՝ քաղաքական, տնտեսական և Ռուսաստանի հասարակության վերնախավի հետ սերտ կապեր հաստատելու առումով:

«Ընդ որում, աշխարհաքաղաքական հարցերում «Լազարյան ակումբի» դիրքորոշումն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի ու Արցախի շահերին: Ավելին, ակումբի նախագահ Կոնստանտին Զատուլինն իր այդ գործունեության պատճառով անցանկալի անձ է Ադրբեջանում: Այնպես որ այդ ակումբը կարևոր դեր ունի և կարող է շատ ավելի մեծ դերակատարում ունենալ մեր երկրի շահերն առաջ տանելու տեսանկյունից: Այսինքն, պետական շփումներից դուրս, երկու երկրների հասարակությունների միջև որքան որ ազատ և ոչ ֆորմալ կապերն ամրապնդվեն ու զարգանան, այնքան դա իր դրական ազդեցությունը կթողնի այդ երկրների հարաբերությունների վրա թե՛ հասարակական, թե՛ պետական մակարդակով: Դա նաև կօգնի իշխանություններին որոշումներ կայացնելիս: Հետևաբար, նման ակումբների գոյությունը պետք է միայն ողջունել՝ ընդլայնելով աշխարհագրությունը և ստեղծելով նման կապեր նաև այլ երկրների հետ, որոնց հետ մենք ունենք պատմական, ընդհանուր շահեր և հարաբերություններ»,- շեշտել է Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ դա շատ տարածված պրակտիկա է աշխարհում:

 

Խոդորկովսկի Ռուսաստան խմբագրի ընտրանի Վազգեն Մանուկյան Լազարյան ակումբ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին