«Росбалт» տեղեկատվական-վերլուծական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել: ՌԴ նախագահի թեկնածությունն առաջադրել է ռուս գրող Սերգեյ Կոմկովը։ Գրում է Gazeta.ru-ն։
Պուտինի առաջադրմանը նվիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ավելի ուշ կներկայացվեն Նոբելյան միջազգային կոմիտեին ուղղված պաշտոնական դիմումում շարադրված հիմքերը, ինչպես նաև «կարտահայտվի ավանդական բոլոր կրոնադավանությունների պաշտոնական ներկայացուցիչների և Ռուսաստանի ամենահայտնի ռուս գիտնականների և մշակույթի գործիչների դիրքորոշումը»:
Նշվում է, որ Կոմկովի դիմումը Նոբելյան միջազգային կոմիտեն ստացել է սեպտեմբերի 10-ին:
Կոմկովը «Նախագահ» թերթի գլխավոր խմբագիրն է, ակադեմիկոս, գրող: