РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ չի ճանաչում։ Գրում է Gazeta.ru-ն:
«Օգոստոսի 9-ի ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Հայտարարված արդյունքները շինծու էին և օրինականություն չէին արտացոլում: ԱՄՆ-ն չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի օրինականորեն ընտրված ղեկավար համարել», - հայտարարել է Պետդեպարտամենտ ներկքայացուցիչը՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:
Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկան գաղտնի ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո արդյունքների կեղծման դեմ սկսվել են զանգվածային բողոքներ: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում քվեարկության պաշտոնական արդյունքները: