Բրիտանացի երգիչ Զեյն Մալիկը և ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը ծնող են դարձել: Այդ մասին Հադիդը հայտարարել է ինստագրամի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
«Այս հանգստյան օրերի ընթացքում մեր դուստրը միացավ մեզ, և նա արդեն փոխել է մեր աշխարհը: Այնքան սիրահարված ենք », - գրել է 25-ամյա մայրը:
Ջիջի Հադիդի հղիության մասին հայտնի դարձավ ապրիլի վերջին: Երկար ժամանակ մոդելը չէր հայտնում իր հղիության մասին, այդ մասին տեղյակ էին միայն նրա ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները:
Երբ սուպերմոդելի հղիության մասին հայտնի դարձավ հանրությանը, Ջիջիի մայրը ՝ Յոլանդա Հադիդը, հաստատեց այդ տեղեկությունը: