Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2020 թ․ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Գրում է Gazeta.ru-ն։
Վարկանիշը ներառում է մի քանի կատեգորիաներ՝ «Տիտաններ», «Նորարարներ», «Արվեստի գործիչներ», «Առաջնորդներ» և «Կուռքեր»:
Այս տարի առաջատարների թվում են ԱՄՆ-ի Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կայանալիք ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը և այլք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի ընդգրկված չէր ցուցակում, չնայած մի քանի անգամ ընդգրկվել է վարկանիշում:
«Տիտանների» թվում են Google-ի գործադիր տնօրեն Սունդարա Պիչաին, Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը, Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը և այլք:
«Նորարարներ» անվանակարգում հայտնվել են երգչուհի Megan Thee Stallion-ը, NASA- ի տիեզերագնացներ Ջեսիկա Մեյրը և Քրիստինա Քուքը և այլք:
«Արվեստի գործիչներ» կատեգորիայում Time-ը ընդգրկել է երգիչ The Weeknd-ին, երգչուհի Սելենա Գոմեսին և այլոց:
«Կուռքերի» շարքում են Black Lives Matter շարժման հիմնադիրներ, իրավապաշտպան Անջելա Դևիսը, թենիսիստուհի Նաոմի Օսական և այլք: