Express պորտալի փոխանցմամբ՝ սննդաբան Ռայան Ռամանը խոսել է այն մթերքների մասին, որոնք կարող են դանդաղեցնել մազաթափությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Առաջին հերթին նա նշել է ավոկադոյի մասին, քանի որ այս պտուղը հարուստ է վիտամին E- ով, որը պաշտպանում է գլխամաշկը:
Բացի այդ, ճաղատությունը կանխելու համար բժիշկը խորհուրդ է տվել բատատ օգտագործել: Այս բանջարեղենը պարունակում է բետա-կարոտին, որը վերածվում է վիտամին A-ի: Այն նպաստում է մաշկային ճարպի արտադրմանը, որն անհրաժեշտ է գլխամաշկը չորությունից, արտաքին գործոններից և վնասներից պաշտպանելու համար:
Ռամանը հավելել է, որ հավասարակշռված դիետան կարող է վերականգնել մազերի աճը, հատկապես եթե դրանք թափվել են վատ սննդակարգի պատճառով: