f

Անկախ

Ոստիկանությունը ցրել է Բաքվի ընդդիմության հանրահավաքը․լուսանկարներ


Հանրահավաքը կազմակերպել են «Հանրապետական այլընտրանք» և «Մուսավաթ» կուսակցություններն ընդդեմ ընտրությունների ժամանակ կատարված զեղծարարությունների

 

Ադրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» և «Մուսավաթ» կուսակցությունների չարտոնված ցույցը նշանակված էր փետրվարի 16–ին ժամը 15.00–ին Բաքվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Քաղաքային իշխանություններն արտոնել էին հանրահավաքը, եթե այն անցկացվեր Լոքբաթան քաղաքամերձ ավանում։ Սակայն ընդդիմադիրները չէին համաձայնել և որոշել էին հավաքվել քաղաքում։

 

17:00

Նախանշված ժամին ԿԸՀ շենքի դիմաց մի քանի տասնյակ ընդդիմադիր և ակտիվիստ է հավաքվել, ինչպես նաև լրագրողներ, շատ ոստիկաններ և հատուկջոկատայիններ։

Ոստիկանությունը շղթայել էր ողջ տարածքը, մասնակիցներին ձերբակալում էին նրանց հայտնվելուն պես և մտցնում ավտոբուսները։ Նրանց մի մասին տարել էին որոշակի հեռավորության վրա և բաց թողել։

Ըստ նախնական տվյալների՝ ձերբակալվել է ոչ պակաս, քան 50 մարդ։

 

Փետրվարի 16–ի հանրահավաքը Բաքվում։ Ոստիկանությունը լայն օղակով շղթայել է հանրահավաքի անցկացման ողջ տարածքը։

 

13:30

Հանրահավաքի մեկնարկից երկու ժամ առաջ ԿԸՀ-ի շենքի հարակից տարածքում ոստիկաններ են հավաքվել։

Ակցիայի անցկացման վայր մեկնելիս կամ տնից անմիջապես դուրս գալիս ձերբակալվել են «Հանրապետական այլընտրանքի» առաջնորդ Իլգար Մամեդովը, «Մուսավաթ» կուսակցության մի քանի ակտիվիստ և հանրահավաքի ևս մի քանի պոտենցիալ մասնակից։ Ոստիկանությունը  շղթայել է «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի տունը։

Ոստիկանությունը վերահսկում է նաև երկաթգծի կայարանի դիմացի հրապարակը (JAMnews)

 

Հանրահավաքի նախադրյալներ

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են փետրվարի 9–ին։ Դրանցում հերթական անգամ հաղթանակն է տարել իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը։

Ընդդիմադիր անկախ թեկնածուներից շատերն ընտրությունների արդյունքները կեղծված և ոչ ժողովրդավարական են համարել։ Դրա հետ համաձայն են նաև ընտրություններին հետևած միջազգային կազմակերպությունները։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ընտրություններն ազնիվ են անցել։

 

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին