Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին խնդրել է իրեն հաղորդագրություններ գրել: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է GAazeta.ru-ն։
«Եթե դուք Միացյալ Նահանգներում եք գտնվում, գրեք ինձ 773-365-9687 հեռախոսահամարով։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են ձեր գործերը, ինչ եք մտածում և ինչպես եք պատրաստվում քվեարկել այս տարի», - գրել է Ամերիկայի նախկին առաջնորդը:
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ ժամանակ առ ժամանակ կապի մեջ կլինի և կկիսվի իր մտքերով: