AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է ԵՄ երկրների միջև միգրանտների բաշխման ծրագրի ձախողման մասին: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կարծում ենք, որ ԵՄ-ում ապաստան հայցողների բաշխումը ձախողվել է, և շատ երկրներ մերժում են այն», - ասել է նա:
Կանցլերը նշել է, որ եվրոպական երկրներին չպետք է պարտավորեցնել միգրանտներ ընդունել:
«Այն ճանապարհը, որով պետք է անցնել, արտաքին սահմանների ավելի լավ պաշտպանությունն է, մաքսանենգների դեմ միասին պայքարը ... և այնտեղ օգնություն ուղարկելը», - ընդգծել է Կուրցը:
Նրա խոսքերով՝ Ավստրիան արդեն ընդունել է ավելի քան 200 հազար մարդու, որոնք պետք է «ինտեգրվեն, նախքան նորերին ընդունելը»:
Ավելի վաղ Ավստրիան հրաժարվել էր Հունաստանում այրված ամենամեծ «Մորիահ» ճամբարից փախստականների ընդունել: